×
×
1Վկայագրի տեսակը
2CSR
3Կոնտակտներ
4Ապրանքի կոնֆիգուրացիաներ
5Վճարում

Step 1

Ընտրեք ձեր վկայագիրը

GeoTrust QuickSSL Premium Certificate

GeoTrust

 

Նկարագիր

Ապահովեք Ձեր և՛ www, և՛ ոչ-www դոմեյնների անվտանգությունը GeoTrust QuickSSL Premium վկայագրով: Մեր պրեմիում վկայագրերը մինչև 256 բիթ կոդավորման հնարավորություն են տալիս՝ բարձրացնելով այցելուների վստահությունը իրենց անձնական տվյալները տրամադրելիս: GeoTrust-ի ամբողջովին ավտոմատացված գործընթացը հնարավորություն է տալիս տրամադրել Ձեր Quick Premium վկայագիրը ընդամենը 10 րոպեում: Այս վկայագրերը ճանաչելի են բրաուզերների 99%-ի կողմից:

Առանձնահատկությունները և առավելությունները

  • Ապահովում է Ձեր և՛ www, և՛ ոչ-www դոմեյնների անվտանգությունը (FQDN),
  • Դոմեյնի ավտոմատացված հաստատում,
  • Լիցենզիաներ անսահմանափակ քանակությամբ սերվերների համար առանց որևէ հավելյալ վճարի,
  • Ամբողջովին ավտոմատացված գործընթաց,
  • Անվերջ ԱՆՎՃԱՐ վերաթողարկում,
  • Մինչև 256 բիթ կոդավորման հնարավորություն,
  • Ճանաչելի է արդի բրաուզերների 99%-ի կողմից,
  • Առկա է ավելի քան 99% մոբայլ սարքավորումներում և սմարթֆոններում,
  • Իրական ժամանակում կատարվող երկքայլ հեռախոսային վավերացում,
  • Դինամիկ կերպով գեներացվող կայքի կնիք, որի վրա դրոշմված է ժամը և ամսաթիվը, որը Ձեր կայքը դարձնում է վավեր երրորդ վստահելի աղբյուրի կողմից,
  • 100.000$-ի երաշխիք,
  • ԱՆՎՃԱՐ տեխնիկական աջակցություն,
  • 30 օրյա ժամկետում գումարի հետվերադարձ:

Պրոդուկտի բնորոշիչները

  • Ապահովում է Ձեր և՛ www, և՛ ոչ-www դոմեյնների անվտանգությունը (FQDN),
  • Տրամադրվում է 10 րոպեում,
  • Դոմեյնի հաստատում,
  • Դոմեյնի անվանումը երևում է միայն վկայագրի վրա,
  • Մինչև 256 բիթ կոդավորում,
  • Ճանաչելի է արդի բրաուզերների 99%-ի կողմից,
  • Ներառում է նաև կայքի կնիք,
  • Տեղակայումներ անսահմանափակ քանակությամբ սերվերների վրա,
  • Չի օգտագործում շղթայական վկայագրեր,
  • ԱՆՎՃԱՐ ինքնասպասարկումը վերատրամադրվում է վկայագրի վավեր շրջանում:
4 Տարի - $312.50 USD
3 Տարի - $240.50 USD
2 Տարի - $168.50 USD
1 Տարի - $96.50 USD

GeoTrust True BusinessID Certificate

GeoTrust

 

Նկարագիր

GeoTrust True BusinessID վկայագրերը տրամադրում են համացանցային անվտանգ ծածկույթ և իդեալական լուծում են հանդիսանում բարձր վարկանիշ և մեծ շրջանառություն ունեցող կայքերի համար, որոնք ունեն վնասակար հարձակումների զոհ դառնալու ավելի մեծ հավանականություն: True BusinessID վկայագրերը երաշխավորում են 256 բիթ կոդավորում և ինքնությունը հաստատող կնիք մեկ փաթեթում:

Առանձնահատկությունները և առավելությունները

  • Լիցենզիաներ անսահմանափակ քանակությամբ սերվերների համար առանց որևէ հավելյալ վճարի, ինչպես նաև www, ոչ-www դոմեյնների անվտանգություն,
  • Ամբողջական բիզնեսի հաստատում,
  • Անվերջ և ԱՆՎՃԱՐ ինքնասպասարկող վերաթողարկումներ,
  • Ներառում է True Site ինքնությունը հաստատող կնիք, որը պարունակում է կազմակերպության անվանումը, ամսաթիվ և ժամ,
  • Ճանաչելի է արդի բրաուզերների 99%-ի կողմից,
  • Առկա է ավելի քան 99% մոբայլ սարքավորումներում և սմարթֆոններում,
  • Համապատասխանում է AICPA Web Trust-ին,
  • Լրացուցիչ. տեղակայման աջակցության հնարավորություն,
  • 250.000$-ի երաշխիք,
  • ԱՆՎՃԱՐ տեխնիկական աջակցություն,
  • 30 օրյա ժամկետում գումարի վերադարձ:

Պրոդուկտի բնորոշիչները

  • Մեկ դոմեյնի անվտանգություն (FQDN),
  • Տրամադրվում է 1-2 աշխատանքային օրվա ընթացքում,
  • Դոմեյնի և կազմակերպության ընդլայնված հաստատում,
  • Դոմեյնի անվանումը երևում է միայն վկայագրի վրա,
  • Մինչև 256 բիթ կոդավորում,
  • Ճանաչելի է արդի բրաուզերների 99%-ի կողմից,
  • Ներառում է նաև կայքի կնիք,
  • Տեղակայումներ անսահմանափակ քանակությամբ սերվերների համար,
  • Չի օգտագործում շղթայական վկայագրեր,
  • ԱՆՎՃԱՐ ինքնասպասարկումը վերատրամադրվում է վկայագրի վավեր շրջանում:

 

Ծանոթագրություն. GeoTrust BusinessID վկայագրերի նույնականությունը ամբողջապես հաստատված է: Բոլոր True BusinessID պատվերներն իրականացվում են 1-2 աշխատանքային օրվա ընթացքում այն պահից սկսած, երբ GeoTrust-ը ստանում է Ձեր փաստաթղթերը: Ձեր պատվերը կարող է նաև ավելի կարճ կամ երկար տևել: Փաստաթղթային պահանջմունքերի մասին ավելին իմանալու համար սեղմեք այստեղ:

4 Տարի - $408.00 USD
3 Տարի - $314.00 USD
2 Տարի - $219.50 USD
1 Տարի - $125.50 USD

GeoTrust True BusinessID with Multi-Domain

GeoTrust

 

Նկարագիր

True BusinessID Multi-Domain UCC վկայագրով Դուք կարող եք ավելացնել, խմբագրել կամ հեռացնել մինչև 25 դոմեյններ վկայագրի վավերականության ժամկետում: Դուք կարող եք ավելացնել, խմբագրել կամ հեռացնել ցանկացած հավելյալ դոմեյն SAN դաշտում գրանցման ընթացքում կամ վկայագրի վավերականության ժամկետում:

True BusinessID (SAN) Multi-Domain վկայագրերը ապահովում են մի քանի դոմեյնների ձևաչափերը, այնքան ժամանակ, որքան վկայագրում նշված կազմակերպությունը իրավունք ունի օգտագործելու այդ դոմեյնը: True BusinessID Multi-Domain վկայագրերը, կախված Ձեր բրաուզերի հնարավորություններից և Ձեր վեբ սերվերում տեղակայված ծածկագրային կոմպլեկտավորումից, ընձեռում են մինչև 256 բիթ կոդավորման հնարավորություն: Microsoft Exchange և Microsoft Communications սերվերների համար նախագծված այս վկայագիրը նաև իդեալական է ընդհանուր հոսթինգի միջավայրերի, QA տեստավորման միջավայրերի, և այնպիսի փոքր բիզնեսների համար, որոնք կարիք ունեն բազում բիզնես-դիմումներ ամրագրելու մեկ սերվերի վրա::

Ընդունված դոմեյնի ձևաչափերը                         

  • Ամբողջապես որակավորված դոմեյն,
  • Տարբեր երկրորդ կարգի դոմեյն (SLD),
  • Տարբեր առաջին կարգի դոմեյն (TLD),
  • Սերվերի անուններ,
  • Համացանցային և տեղական անուններ,
  • Անձնական IP հասցեներ, ըստ RFC 1597-ի

Օրինակ՝

  • www.fullyqualname.com,
  • www.secondname.com,
  • www.fullyqualname.net,
  • msexchange1,
  • msxautodiscovery,
  • 192.168.0.0 - 192.168.255.255:

 

GeoTrust True Business Multi-Domain: Support browsers, IE, Mozilla, Firefox, Opera, Netscape, Safari

Ծանոթագրություն. GeoTrust BusinessID վկայագրերի նույնականությունը ամբողջապես հաստատված է: Բոլոր True BusinessID պատվերներն իրականացվում են 1-2 աշխատանքային օրվա ընթացքում այն պահից սկսած, երբ GeoTrust-ը ստանում է Ձեր փաստաթղթերը: Ձեր պատվերը կարող է նաև ավելի կարճ կամ երկար տևել: Փաստաթղթային պահանջմունքերի մասին ավելին իմանալու համար սեղմեք այստեղ:

 

Առանձնահատկությունները և առավելությունները

  • Մեկ SSL վկայագրի ներքո մինչև 25 անվանումների անվտանգություն,
  • 2048 բիթ ստորագրություն և 256 բիթ կոդավորում,
  • Ամբողջական բիզնեսի հաստատում,
  • Անվերջ և ԱՆՎՃԱՐ ինքնասպասարկող վերաթողարկումներ,
  • Ներառում է True Site ինքնությունը հաստատող կնիք (Smart Seal), որը պարունակում է կազմակերպության անվանումը, ամսաթիվը և ժամը,
  • Ճանաչելի է արդի բրաուզերների 99%-ի կողմից,
  • Առկա է ավելի քան 99% մոբայլ սարքավորումներում և սմարթֆոններում,
  • Լիցենզիաներ անսահմանափակ քանակությամբ սերվերների համար առանց հավելյալ վճարի, ինչպես նաև www, ոչ-www դոմեյնների անվտանգություն,
  • Համապատասխանում է AICPA Web Trust-ին,
  • Լրացուցիչ. տեղակայման աջակցության հնարավորություն,
  • 100.000$-ի երաշխիք,
  • ԱՆՎՃԱՐ տեխնիկական աջակցություն,
  • 30 օրյա ժամկետում գումարի վերադարձ:

Պրոդուկտի բնորոչիշները

  • Մինչև 25 դոմեյնի անվտանգություն,
  • Տրամադրվում է 1-2 աշխատանքային օրվա ընթացքում,
  • Դոմեյնի և կազմակերպության հաստատում,
  • Դոմեյնի անվանումը երևում է միայն վկայագրի վրա,
  • Մինչև 256 բիթ կոդավորում,
  • Ճանաչելի է արդի բրաուզերների 99%-ի կողմից,
  • Ներառում է նաև կայքի կնիք,
  • Տեղակայումներ անսահմանափակ քանակությամբ սերվերների վրա,
  • Չի օգտագործում շղթայական վկայագրեր,
  • ԱՆՎՃԱՐ ինքնասպասարկումը վերատրամադրվում է վկայագրի վավեր շրջանում:
4 Տարի - $1,088.50 USD
3 Տարի - $837.00 USD
2 Տարի - $586.00 USD
1 Տարի - $335.00 USD

GeoTrust True BusinessID Wildcard Certificate

GeoTrust

 

Նկարագիր

The BusinessID Wildcard-ը դյուրին և մատչելի լուծում է առաջարկում Ձեզ: True BusinessID Wildcard-ը իդեալական լուծում է նրանց համար, ովքեր ցանկանում են ապահովել մի քանի ամբողջական դոմեյնի անուններ (FQDN), որոնք ունեն նույն հիմքային դոմեյնը, գտնվում են նույն ֆիզիկական սերվերի վրա և ունեն նույն երկրորդ կարգի դոմեյնը:

Օրինակ, եթե Դուք հետևյալ վեբ կայքերի անվտանգությունն ապահովելու կարիք ունեք, և բոլոր այս կայքերը գտնվում են մեկ սերվերի վրա, Դուք կարող եք ձեռք բերել և տեղակայել *.yourdomain.com կայքի համար թողարկված մեկ Wildcard վկայագիր և դրանով նաև ապահովել նշված բոլոր կայքերի անվտանգությունը ևս՝

  • www.yourdomain.com
  • secure.yourdomain.com
  • product.yourdomain.com
  • info.yourdomain.com
  • download.yourdomain.com
  • anything.yourdomain.com:

Ծանոթագրություն. GeoTrust BusinessID վկայագրերի նույնականությունը ամբողջապես հաստատված է: Բոլոր True BusinessID պատվերները իրականացվում են 1-2 աշխատանքային օրվա ընթացքում այն պահից սկսած, երբ GeoTrust-ը ստանում է Ձեր փաստաթղթերը: Ձեր պատվերը կարող է նաև ավելի կարճ կամ երկար տևել: Փաստաթղթային պահանջմունքերի մասին ավելին իմանալու համար սեղմեք այստեղ:

Առանձնահատկությունները և առավելությունները

  • Ապահովեք մի քանի կայքերի անվտանգությունը մի քանի սերվերների վրա,
  • Ամբողջական, ոչ շղթայական վկայագիր,
  • Բիզնեսի ամբողջական հաստատում,
  • 2048 բիթ root և 256 բիթ կոդավորում,
  • Անվերջ և ԱՆՎՃԱՐ ինքնասպասարկող վերաթողարկումներ,
  • Ներառում է True Site ինքնությունը հաստատող կնիք (Smart Seal), որը պարունակում է կազմակերպության անվանումը, ամսաթիվը և ժամը
  • Ճանաչելի է արդի բրաուզերների 99%-ի կողմից,
  • Լիցենզիաներ անսահմանափակ քանակությամբ սերվերների համար առանց հավելյալ վճարի,
  • Համապատասխանում է AICPA Web Trust-ին,
  • Լրացուցիչ. տեղակայման աջակցության հնարավորություն,
  • 125.000$-ի երաշխիք,
  • ԱՆՎՃԱՐ տեխնիկական աջակցություն,
  • 30 օրյա ժամկետում գումարի վերադարձ:

Պրոդուկտի բնորոշիչները

  • Անսահմանափակ ենթադոմեյններ մեկ դոմեյնի ներքո,
  • Տրամադրվում է 1-2 աշխատանքային օրվա ընթացքում,
  • Դոմեյնի և կազմակերպության հաստատում,
  • Դոմեյնի անվանումը երևում է միայն վկայագրի վրա,
  • Մինչև 256 բիթ կոդավորում,
  • Ճանաչելի է արդի բրաուզերների 99%-ի կողմից,
  • Ներառում է նաև կայքի կնիք,
  • Տեղակայումներ անսահմանափակ քանակությամբ սերվերների վրա,
  • Չի օգտագործում շղթայական վկայագրեր,
  • ԱՆՎՃԱՐ ինքնասպասարկումը վերատրամադրվում է վկայագրի վավեր շրջանում:
4 Տարի - $1,810.00 USD
3 Տարի - $1,395.00 USD
2 Տարի - $974.00 USD
1 Տարի - $556.50 USD

GeoTrust True BusinessID with EV Certificate

GeoTrust

 

Նկարագիր

GeoTrust True BusinessID EV: Support Green Address Bar


EV SSL-ը կօգնի Ձեզ պաշտպանել Ձեր կայքը վնասակար ծրագրերից և բարձրացնել Ձեր հաճախորդների գործարքների քանակը: True BusinessID-ն (EV վկայագիրի հետ) իր մեջ ներառում է ամենաբարձր աստիճանի նույնականացման հաստատման գործընթաց՝ մինչև 256 բիթ կոդավորում, և GeoTrust True Site կնիք, որը Ձեզ կօգնի առավելագույնի հասցնել Ձեր համացանցային անվտանգության ծածկույթը և առցանց կատարվող վաճառքներիի պոտենցիալը:

Այս վկայագիրն ունեցող վեբ կայքերում ցուցադրվում է կանաչ երանգավորմամբ address bar, որը հավաստիացնում է Ձեր հաճախորդներին, որ Ձեր կայքը նույնականության բարձր աստիճան ունի: Microsoft Internet Explorer 7-ում արդեն երևում է կանաչ address bar-ը, իսկ Firefox-ի և Opera-ի հաջորդ թողարկումները ևս օժտված կլինեն այս ֆունկցիայով: Կանաչ address bar-ին կից դաշտում Ձեր հաճախորդները կարող են տեսնել և՛ Ձեր կազմակերպության, և՛ վկայագրի մատակարար կազմակերպության՝ GeoTrust-ի անվանումները: Այս նորարարական ինտերֆեյսը հնարավորություն է տալիս Ձեր հաճախորդներին համոզվել, որ իրենք ճիշտ կայք են մուտք գործել:  

Ծանոթագրություն. GeoTrust BusinessID վկայագրերի նույնականությունը ամբողջապես հաստատված է: Բոլոր True BusinessID պատվերները իրականացվում են 1-10 աշխատանքային օրվա ընթացքում այն պահից սկսած, երբ GeoTrust-ը ստանում է Ձեր փաստաթղթերը: Ձեր պատվերը կարող է նաև ավելի կարճ կամ երկար տևել: Փաստաթղթային պահանջմունքերի մասին ավելին իմանալու համար սեղմեք այստեղ:

Առանձնահատկությունները և առավելությունները

  • 2048 բիթ root և 256 բիթ կոդավորում,
  • Ամբողջական, ոչ շղթայական վկայագիր,
  • Հավաստիացնում է հաճախորդներին կայքի ճշգրիտ ինքնության վերաբերյալ՝ կանաչ երանգավորում տալով address bar-ին և կազմակերպության և GeoTrust անվանումները ցուցադրելով վեբ կայքում,
  • Ապահովում է վեբ կայքերի նույնականացման ամենաբարձր աստիճանը,
  • Բարձրացնում է հաճախորդների վստահությունը՝ առավելագույնին հասցնելով վաճառքների պոտենցիալը,
  • Ակտիվացնում է EV ինտերֆեյս Windows XP –ի վրա EV Upgrader-ով գործող IE7-ի համար,
  • Ներառում է True Site ինքնությունը հաստատող կնիք (Smart Seal), որը պարունակում է կազմակերպության անվանումը, ամսաթիվը և ժամը
  • 500.000$-ի երաշխիք,
  • ԱՆՎՃԱՐ տեխնիկական աջակցություն,
  • 30 օրյա ժամկետում գումարի վերադարձ,
  •  Մեկ IP հասցեի վրա գործող բազմաթիվ դոմեյնների անվտանգության ապահովում**,

** Հասանելի է այն սերվերների համար, որոնք ապահովում են Սերվերային անվանման ցուցիչ (Server Name Indication, SNI)

Պրոդուկտի բնորոշիչները

  • Մեկ դոմեյնի անվանում (FQDN),
  • Տրամադրվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում,
  • Դոմեյնի և կազմակերպության ընդլայնված հաստատում,
  • Դոմեյնի անվանումը երևում է միայն վկայագրի վրա,
  • IE7 կանաչ bar + դոմեյնի և բիզնեսի անվանումները երևում են միայն վկայագրի վրա,
  • Մինչև 256 բիթ կոդավորում,
  • Ճանաչելի է արդի բրաուզերների 99%-ի կողմից,
  • Ներառում է նաև կայքի կնիք,
  • Տեղակայումներ անսահմանափակ քանակությամբ սերվերների վրա,
  • Չի օգտագործում շղթայական վկայագրեր,
  • ԱՆՎՃԱՐ ինքնասպասարկումը վերատրամադրվում է վկայագրի վավեր շրջանում:
2 Տարի - $431.50 USD
1 Տարի - $246.50 USD

GeoTrust True Business ID With EV Multi-Domain

GeoTrust

 

Նկարագիր


EV SSL-ը կօգնի Ձեզ պաշտպանել Ձեր կայքը վնասակար ծրագրերից և բարձրացնել Ձեր հաճախորդների գործարքների քանակը: Ընդլայնված վավերացմամբ True BusinessID (UCC)-ն (ներառում է 4 SAN) ապահովում է ամենաբարձր աստիճանի նույնականացման գործընթաց մինչև 256 բիթ կոդավորմամբ և GeoTrust True Site կնիքով՝ օգնելով առավելագույնի հասցնել Ձեր համացանցային անվտանգության ծածկույթը և առցանց առքուվաճառքի պոտենցիալը: Այս վկայագիրն ունեցող վեբ կայքերում ցուցադրվում է կանաչ երանգավորմամբ address bar, որը հավաստիացնում է Ձեր հաճախորդներին, որ Ձեր կայքը նույնականության բարձր աստիճան ունի: Microsoft Internet Explorer 7-ում արդեն երևում է կանաչ address bar-ը, իսկ Firefox-ի և Opera-ի նոր թողարկումներն արդեն ևս օժտված կլինեն այս ֆունկցիայով: Միացյալ վանդակում Ձեր հաճախորդները կարող են տեսնել և՛ Ձեր կազմակերպության, և՛ վկայագրի մատակարար կազմակերպության՝ GeoTrust-ի անվանումները: Այս նորարարական ինտերֆեյսը հնարավորություն է տալիս Ձեր հաճախորդներին համոզվել, որ իրենք ճիշտ կայք են մուտք գործել:

Ծանոթագրություն. GeoTrust BusinessID վկայագրերի նույնականությունը ամբողջապես հաստատված է: Բոլոր True BusinessID պատվերները իրականացվում են 1-10 աշխատանքային օրվա ընթացքում այն պահից սկսած, երբ GeoTrust-ը ստանում է Ձեր փաստաթղթերը: Ձեր պատվերը կարող է նաև ավելի կարճ կամ երկար տևել: Փաստաթղթային պահանջմունքերի մասին ավելին իմանալու համար սեղմեք այստեղ:

Առանձնահատկությունները և առավելությունները

  • Ներառում է 5 դոմեյններ՝ մինչև 25 դոմեյն պաշտպանելու հնարավորությամբ,
  • Հավաստիացնում է հաճախորդներին կայքի ճշգրիտ ինքնության վերաբերյալ՝ կանաչ երանգավորում տալով address bar-ին և կազմակերպության և GeoTrust անվանումները ցուցադրելով վեբ կայքում,
  • Ապահովում է վեբ կայքերի նույնականացման ամենաբարձր աստիճանը,
  • Բարձրացնում է հաճախորդների վստահությունը՝ առավելագույնին հասցնելով վաճառքների պոտենցիալը,
  • Ակտիվացնում է EV ինտերֆեյս Windows XP –ի վրա EV Upgrader-ով գործող IE7-ի համար,
  • Ներառում է True Site ինքնությունը հաստատող կնիք (Smart Seal), որը պարունակում է կազմակերպության անվանումը, ամսաթիվը և ժամը,
  • Անվտանգություն. բիզնեսի իսկության հաստատում, ամուր կոդավորում՝ 256 բիթ, 2048 բիթ root,
  • Ապահովագրություն. 150.000$-ի երաշխիք և GeoTrust դինամիկ True Site վստահության կնիք,
  • Հարմարավետություն. տրամադրվում է 1-10 աշխատանքային օրերի ընացքում, 1-2 տարի վավերականության ժամկետներով,
  • Արդյունավետությունը. լիցենզիաներ անսահմանափակ քանակությամբ սերվերների համար, վկայագրի անվճար և անսահմանափակ քանակությամբ վերաթողարկում,
  • Համընդհանրությունը. ճանաչելիություն 99%-ից ավելի համակարգչային և մոբայլ սարքավորումների բրաուզերների կողմից,
  • Բազմազանությունը. SAN/Multi-Domain/UCC տարբերակների հասանելիություն,
  • Բոնուս. պատվիրելով www.domain.com դոմեյնը՝ ստացեք անվճար անվտանգություն,
  • ԱՆՎՃԱՐ տեխնիկական աջակցություն,
  • 30 օրյա ժամկետում գումարի վերադարձ:

Պրոդուկտի բնորոշիչները

  • Ապահովում է Ձեր և՛ www, և՛ ոչ-www դոմեյնների անվտանգությունը (FQDN),
  • Տրամադրվում է 1-10 աշխատանքային օրվա ընթացքում,
  • Դոմեյնի հաստատում,
  • Դոմեյնի անվանումը երևում է միայն վկայագրի վրա,
  • Մինչև 256 բիթ կոդավորում,
  • Ճանաչելի է արդի բրաուզերների 99%-ի կողմից,
  • Ներառում է նաև կայքի կնիք,
  • Տեղակայումներ անսահմանափակ քանակությամբ սերվերների վրա,
  • ԱՆՎՃԱՐ ինքնասպասարկումը վերատրամադրվում է վկայագրի վավեր շրջանում:
2 Տարի - $892.50 USD
1 Տարի - $510.00 USD

GeoTrust Web Site Anti-Malware Scan

GeoTrust

 

Նկարագիր

Daily Antimalware Scanner for Website


Երեբեք թույլ մի տվեք Ձեր կայքը հաքերային հարձակման ենթարկել, պաշտպանեք Ձեզ և Ձեր պոտենցիալ հաճախորդներին: Դուք այժմ կարող եք որոշակի վստահություն ավելացնել և պաշտպանել Ձեր հաճախորդների առցանց շահերը ամենօրյա վնասակար ծրագրերի դեմ արդյունավետ սքանավորման միջոցով: GeoTrust Web Site Anti-Malware Scan-ը օգնում է Ձեզ տարբերակել վնասակար ծրագրերը, որ կարող են ազդել Ձեր կայքի վրա և հավաստիացնում է Ձեր հաճախորդներին, որ իրենց կայքերը ևս ապահով են և սքանավորվել են վնասակար ծրագրերի համար՝ ցուցադրելով GeoTrust-ի հակավիրուսային կնիքը, որը, ինչպես գիտենք, աշխարհում ամենահայտնի SSL և վեբ անվտանգության բրենդներից մեկն է:

Առանձնահատկությունները

  • Հավաստիացնում է Ձեր հաճախորդներին, որ Ձեր կայքը սքանավորվել է,
  • Օգնում է խուսափել բրաուզերների և որոնման համակարգերի պոտենցիալ «սև ցուցակ» ընկնելուց,
  • Ամենօրյա հակավիրուսային սքանավորում մինչև 50 էջ,
  • Non-invasive ամենօրյա սքանավորում,
  • Վնասակար ծրագրերի հայտնաբերման դեպքում անմիջապես e-mail զգուշացում,
  • Մինիմալ կոնտակտային տվյալների հավաքագրում,
  • Անմիջական ակտիվացում՝ առանց փորձարկման,
  • Կոնտակտները ծանուցում են ստանում սքանավորման մասին,
  • Առաջին սքանավորումը սկսվում է 24 ժամվա ընթացքում:

Առավելությունները

  • Տրամադրում է հեշտ մաքրման ցուցումներ, երբ Ձեր կայքը վնասվել է,
  • Ցուցադրում է GeoTrust վստահության կնիքը, որը համարվում է SSL-ի համար 1 բրենդն աշխարհում առաջին 1 միլլիոն ամենաշատ այցելվող դոմեյնների համար:

 

Հաճախ տրվող հարցեր (ՀՏՀ)

Ի՞նչ է malware-ը:

  • Malware-ը վնասակար ծրագրերի ընդհանուր անվանումն է, որը օրեցօր մեծացող խնդիր է հանդիսանում համացանցում:
  • Հաքերները առանց Ձեր իմացության վնասակար ծրագրեր են տեղակայում Ձեր կայքում սերվերի անվտանգության ցածր մակարդակի դեպքում և մուտք են ստանում Ձեր կայք:
  • Հաքերներն օգտագործում են այն վիրուսներ տարածելու համար, վնասում են Ձեր համակարգիչը կամ գողանում այնպիսի գաղտնի տվյալներ, ինչպիսիք են կրեդիտ քարտի համարը կամ այլ անձնական տեղեկություններ:

Ինչպե՞ս կարող եմ իմանալ արդյոք իմ կայքը մաքուր է վնասակար ծրագրերից, թե՝ ոչ:

Այն Ձեր կայքում գրեթե չի երևում՝ թաքնվելով Ձեր վեբ էջի կոդի մեջ: Հատուկ սքանավորումը թույլ կտա Ձեզ գտնել վնասված կոդը: GeoTrust Web Site Anti-Malware Scan-ը ներառում է ամենօրյա սքանավորում: Երբ որևէ վնասակար ծրագիր է հայտնաբերվում, Դուք ծանուցում եք ստանում, որում նաև նշվում է, թե կոնկրետ որ էջերն են վնասվել: Ձեր կայքի ադմինիստրատորը կարող է հեռացնել այդ վնասակար ծրագրերը և նոր սքանավորում պահանջել 24 ժամվա ընթացքում:

Կարո՞ղ է արդյոք վնասակար ծրագրերի սքանավորումը դանդաղեցնել իմ կայքի աշխատանքը:

Ոչ: Այն հավասարազոր է միաժամանակ 10 այցելուների մուտքին Ձեր վեբ կայք:

Ինչպե՞ս կարող եմ պաշտպանել իմ կայքը վնասակար ծրագրերից:

Հաքերները փնտրում են այնպիսի կայքեր, որոնք ավելի քիչ են պաշտպանված և իրենց ծրագրերը կարող են այնտեղ հնարավորինս երկար մնալ: GeoTrust Web Site Anti-Malware Scan-ը ներառում է ամենօրյա սքանավորում բացահայտելու վնասված էջերն ու կոդը և զգուշացնում է Ձեզ՝ մանրամասն տեղեկություններ հայտնելով վնասների մասին: GeoTrust Web Site Anti-Malware կնիքը Ձեր կայքում տեղադրելը նման է Ձեր առջևի պատուհանին զգուշացման ազդանշանի տեղադրմանը: Այն ցույց է տալիս հաքերներին, որ Ձեր կայքը ամեն օր սքանավորվում է վնասակար ծրագրեր հայտնաբերելու նպատակով:

Ի՞նչ է տեղի ունենում, երբ վնասակար ծրագիր է հայտնաբերվում իմ կայքում:

Երբ վնասակար ծրագիր է հայտնաբերվում GeoTrust Web Site Anti-Malware կնիքն այլևս չի երևում կայքում: Դուք ստանում եք էլեկտրոնային հաղորդագրություն բոլոր անհրաժեշտ ցուցումներով՝ մուտք գործել End User Portal: End User Portal ծառայությունների աղյուսակը ցույց է տալիս այն էջերի ցանկը և այն կոդը, որոնք վնասվել են: Դուք կարող եք ջնջել բոլոր վնասակար հավելումները և պահանջել նոր սքանավորում 24 ժամվա ընթացքում: Երբ սքանավորումը հավաստում է, որ բոլոր վնասակար ծրագրերը վերացված են,  GeoTrust Web Site Anti-Malware կնիքը կրկին երևում է կայքում:

Ի՞նչ է նշանակում GeoTrust Web Site Anti-Malware կնիքը իմ հաճախորդների համար:

Քանի որ այժմ մարդիկ ավելի շատ են մտահոգվում նույնականացման գողություններով, նրանք փնտրում են որոշակի կնիքներ որևէ գործարք սկսելուց առաջ: Տեղադրելով GeoTrust Web Site Anti-Malware կնիքը՝ Դուք ցույց եք տալիս Ձեր հաճախորդներին, որ մտահոգված եք նրանց ապահովությամբ, և որ Ձեր կայքն անցել է GeoTrust Web Site Anti-Malware սքանավորում 24 ժամվա ընթացքում: 

 

3 Տարի - $215.50 USD
2 Տարի - $149.50 USD
1 Տարի - $85.50 USD