×
×
1Վկայագրի տեսակը
2CSR
3Կոնտակտներ
4Ապրանքի կոնֆիգուրացիաներ
5Վճարում

Step 1

Ընտրեք ձեր վկայագիրը

Thawte Code Signing Certificate

Thwate

 

Նկարագիր

Առցանց տարածման ի հայտ գալուց ի վեր ֆունկցիոնալ կոդի զարգացումն ու տեղաբաշխումը դարձել է առավել դյուրին քան երբևէ: Այնուամենայնիվ, ստեղծված նոր իրավիճակը բարձրացնում է կոդի կամ ծրագրի վրա վնասակար կոդերի կամ ծրագրերի ազդեցության պոտենցիալ վտանգը: Ձեր գնորդներին մի ենթարկեք նման սպառնալիքի: Thawte Code Signing վկայագրով Դուք կարող եք պաշտպանել Ձեր գնորդներին և տրամադրել նրանց ապահով և վստահելի կոդ:

Java

Java Code Signing վկայագրեր Java Applet-ների համար

  • Թվային կնիքով հաստատված .jar ֆայլեր և Java application-ներ համակարգչի և մոբայլ սարքավորումների համար,
  • Ճանաչված Java Runtime Environment (JRE)-ի կողմից:
Microsoft Authenticode

Thawte Code Signing Microsoft Authenticode-ի համար

  • Թվային կնիքով վավերացվող 32 և 64 բիթ user-mode (.exe, .cab, .dll, .ocx, .msi, .xpi and .xap files)
  • Թվային կնիքով վավերացվող կոդ Microsoft® Office 2000-ի, Microsoft VBA-ի, Netscape Object Signing-ի և Marimba Channel Signing-ի համար:
Apple

Thawte Code Signing for Apple

  • Mac Os Code Signing վկայագրերը հնարավորություն են տալիս ծրագրային զարգացման պատասխանատուներին կնքել ծրագրեր Mac Os-ի համար, ինչպես նաև թարմեցնել Ձեր ծրագրերը,
  • Apple Code Signing-ը հնարավորություն է ստեղծում գնորդներին անվճար գործարկել Mac error գործարկիչներ: Ձեր գործարկիչները կնքելով apple code signing-ով Դուք հնարավորություն կստանաք ապահովել Ձեր Mac Os X ծրագրերը, սարքավորումները, թարմեցումները և ռեսուրսները:
Microsoft Office and VBA

Thawte Code Signing Microsoft Office-ի և VBA-ի համար

  • Թվային կնիքով հաստատված VBA օբյեկտներ, սկրիպտներ և մակրոներ Microsoft Office .doc, .xls և .ppt ֆայլեր,
  • Microsoft Office-ի և VBA-ով աշխատող այլ ծրագրերի համար: 
Adobe Air

Thawte Code Signing Adobe AIR-ի համար

  • Թվային կնիքով վավերացվող .air կամ .air ֆայլեր,
  • Անհրաժեշտ է AIR-ով գործող բոլոր ծրագրերի համար:

 

Առանձնահատկությունները

  • Շատ հարթակների և ծրագրերի համար օգտագործում է ընդամենը մեկ վկայագիր, որը բացառիկ է Thawte-ի պարագայում,
  • Հնարավորություն է տալիս կնքել ակտիվ կոնտենտներ, ինչպիսիք են ActiveX-ը, Macro-ները, MIDlet (J2ME)-ն և Java™ Applets-ը՝ համացանցում վերջիններիս անվտանգ տարածման համար: Այն արդյունավետ կերպով վավերացնում է Ձեր ծրագրերի աղբյուրը մինչ ներբեռնումը,
  • Հավաստիացնում է, որ Ձեր ակտիվ պարունակությունները և կոդերը չեն կարող վնասակար ազդեցությւոններ կրել առանց հայտնաբերման,
  • Վավեր code signing-ի վկայագրի պարագայում անսահմանափակ քանակությամբ գրանցում,
  • 1 կամ 2 տարի վավեր ժամկետ և դյուրին վերաթողարկում,
  • Շուրջօրյա հեռախոսային, փոստային և chat աջակցություն:

Առավելությունները

  • Օգտատերերի մեջ վստահություն ներշնչել և պաշտպանել Ձեր բրենդը և բիզնեսի վարկը,
  • Վերացնել խանգարող անվտանգության նախազգուշացումները և կրճատել աջակցության հարցումները,
  • Համապատասխանել թվով ամենաշատ մատակարարների պահանջներին,
  • Բարձրացնել ներբեռնելի ծրագրերի տեղակայման քանակն ու առցանց առևտուրը,
  • Thawte-ի բարձրաստիճան վկայագրման գործընթաց,

 

Աջակցություն

Աջակցության տարբերակներ

2 Տարի - $377.50 USD
1 Տարի - $215.50 USD

Thawte SGC SuperCerts

Thwate

 

Նկարագիր

Thawte SGC SuperCert տրամադրում են SGC SSL վկայագրեր ամբողջական նույնականացմամբ և 128-ից մինչև 256 բիթ կոդավորմամբ պաշտպանությամբ 99.9% օգտատերերի համար, բրաուզերների 99% ճանաչելիությամբ:

Խորհուրդ է տրվում իմանալ ամեն ինչ SSL վկայագրերի մասին, ուստի կարդացեք մեր Հաճախ տրվող հարցեր (FAQ) բաժինը և ստուգեք պրոդուկտի պարունակությունը մինչ այն ձեռք բերելը: Այլ հարցերի և աջակցության համար կարող եք խոսել մեր Live Chat օպերատորի հետ:

Առանձնահատկությունները և առավելությունները

  • 128-256 բիթ կոդավորմամբ պաշտպանություն 99.9% օգտատերերի համար նույնիսկ հին բրաուզերների պարագայում,
  • Համապատասխանում է 99%-ից ավելի բրաուզերներին,
  • SGC-ով գործող հզոր կոդավորում,
  • Առցանց վկայագրի կարգավիճակի արձանագրություն,
  • Վկայագրի չեղյալ հայտարարման պայմանների ամբողջական ցանկ,
  • Դոմեյնի և ինքնության նույնականացում և վավերացում,
  • Անվճար Thawte Trusted Site կնիք,
  • Վկայագրի վավերականության ժամկետում անսահմանափակ քանակությամբ վերաթողարկում,
  • SSL վկայագրի տրամադրում անմիջապես, ամբողջ տարին անընդմեջ (24/7/365)
  • 1-4 տարի ժամկետով վկայագրեր՝ Ձեր խնայողության նպատակով,
  • Աջակցության ամբողջական փաթեթ,
  • 500.000$-ի երաշխիք:

Պրոդուկտի բնորոշիչները

  • Մեկ անվտանգ դոմեյնի ապահովագրում (FQDN),
  • Տրամադրվում է հիմնականում մինչև 2 օրվա ընթացքում,
  • Բիզնեսի և դոմեյնի հաստատում,
  • Դոմեյնի և բիզնեսի անվանումները երևում են վկայագրի վրա,
  • Մինչև 256 բիթ կոդավորում,
  • Ճանաչելի է արդի բրաուզերների 99%-ի հետ,
  • Ներառում է նաև կայքի կնիք,
  • Մեկ սերվեր՝ հավելյալ սերվերների համար լիցենզիաներ ձեռք բերելու հնարավորությամբ,
  • Չի օգտագործում շղթայական վկայագրեր:
4 Տարի - $902.00 USD
3 Տարի - $694.00 USD
2 Տարի - $485.50 USD
1 Տարի - $277.50 USD

Thawte SSL Web Server Certificates

Thwate

 

Նկարագիր

Thawte® SSL Web Server վկայագրերը ամբողջական նույնականացմամբ SSL վկայագրեր են, որոնք առաջարկում են համապարփակ նույնականացման գործընթաց 256, 128, 56 կամ 40 բիթ կոդավորմամբ և բրաուզերների 99% ճանաչելիությամբ:

Առանձնահատկությունները և առավելությունները

  • 128-256 բիթ կոդավորմամբ պաշտպանություն 99.9% օգտատերերի համար նույնիսկ հին բրաուզերների պարագայում,
  • Համապատասխանում է 99%-ից ավելի բրաուզերներին,
  • SGC-ով գործող հզոր կոդավորում,
  • Առցանց վկայագրի կարգավիճակի արձանագրություն,
  • Վկայագրի չեղյալ հայտարարման պայմանների ամբողջական ցանկ,
  • Դոմեյնի և ինքնության նույնականացում և վավերացում,
  • Անվճար Thawte Trusted Site կնիք,
  • Վկայագրի վավերականության ժամկետում անսահմանափակ քանակությամբ վերաթողարկում,
  • SSL վկայագրի տրամադրում անմիջապես, ամբողջ տարին անընդմեջ (24/7/365)
  • 1-4 տարի ժամկետով վկայագրեր՝ Ձեր խնայողության նպատակով,
  • Աջակցության ամբողջական փաթեթ,
  • 250.000$-ի երաշխիք:

Պրոդուկտի բնորոշիչները

  • Մեկ դոմեյնի անուն (FQDN),
  • Տրամադրվում է հիմնականում մինչև 2 օրվա ընթացքում,
  • Բիզնեսի և դոմեյնի հաստատում,
  • Դոմեյնի և բիզնեսի անվանումները երևում են վկայագրի վրա,
  • Մինչև 256 բիթ կոդավորում, ավտոմատ կերպով բարելավում (SGC),
  • Ճանաչելի է արդի բրաուզերների 99%-ի կողմից,
  • Ներառում է նաև կայքի կնիք,
  • Մեկ սերվեր՝ հավելյալ սերվերների համար լիցենզիաներ ձեռք բերելու հնարավորությամբ,
  • Չի օգտագործում շղթայական վկայագրեր:
4 Տարի - $398.50 USD
3 Տարի - $306.50 USD
2 Տարի - $214.50 USD
1 Տարի - $122.50 USD

Thawte SSL123 Certificates

Thwate

 

Նկարագիր

 

 

 

SSL123-ը Thawte-ի սկզբնական մակարդակի վկայագիր է, որը հաստատում է, որ Ձեր դոմեյնը գրանցված է և որ Դուք լիազորված եք գնելու վկայագիր: SSL կոդավորման միջոցով վկայագիրը հավաստիացնում է, որ Ձեր վեբ սերվերի և Ձեր հաճախորդների վեբ բրաուզերների միջև փոխանակվող տեղեկատվությունը պահպանվում է գաղտնի:

Առանձնահատկությունները և առավելությունները

  • Սկզբնական մակարդակի վկայագիր,
  • SSL վկայագրի տրամադրում անմիջապես, ամբողջ տարին անընդմեջ (24/7/365)
  • 1-4 տարի ժամկետով վկայագրեր՝ Ձեր խնայողության նպատակով,
  • Ավտոմատացված երկաստիճան առցանց վավերացում՝ առանց որևէ թղթաբանության,
  • Բրաուզերների բարձր ճանաչելիություն,
  • Անվճար կայքի կնիք,
  • 100.000$-ի երաշխիք:

Պրոդուկտի բնորոշիչները

  • Մեկ դոմեյնի անվանում (FQDN),
  • Ավտոմատացված վավերացման շնորհիվ տրամադրվում է անմիջապես,
  • Դոմեյնի հաստատում,
  • Դոմեյնի անվանումը երևում է միայն վկայագրում,
  • Ստանդարտ կոդավորում մինչև 256 բիթ,
  • Thawte-ի կայքի կնիք,
  • ԱՆՎՃԱՐ ինքնասպասարկվող վերաթողարկում վավեր շրջանում,
  • Մեկ սերվեր՝ հավելյալ սերվերները համար լիցենզիաներ ձեռք բերելու հնարավորությամբ,
  • 30 օրյա ժամկետում ամբողջական գումարի վերադարձ:
4 Տարի - $172.50 USD
3 Տարի - $132.50 USD
2 Տարի - $92.50 USD
1 Տարի - $53.00 USD

Thawte SSL Webserver EV

Thwate

 

Նկարագիր

Ընդլայնված վավերացմամբ Thawte SSL Webserver վկայագիրը հնարավոր է դարձնում ամենաբարձր անվտանգության և վստահության ազդանշանը՝ կանաչ address bar-ը: Այս կանաչ address bar-ը, գործելով աշխարհահռչակ բրաուզերների վրա, վստահություն է առաջացնում Ձեր այցելուների շրջանում:

Այս Thawte SSL վկայագիրը ներառում է վերջին 2048 բիթ կոդավորման աստիճան, կոդավորման մակարդակը կախված է Ձեր հաճախորդի բրաուզերի հնարավորություններից և Ձեր վեբ սերվերի վրա տեղակայված ծածկագրային փաթեթից: Այս վկայագիրը ևս ներառում է հայտնի Thawte Trusted Site կնիքը, որը անվտանգության հավելյալ ցուցիչ է և ավելի կբարձրացնի Ձեր հաճախորդների վստահությունը Ձեր կայքում գործարքներ և փոխարկումներ իրականացնելիս:

 

Ընդլայնված վավերացմամբ Thawte SSL Webserver վկայագրի առանձնահատկությունները.

Ապահովագրություն և նույնականացում

Ընդլայնված վավերացմամբ Thawte SSL Webserver վկայագրերը տրամադրում են ամենաբարձր աստիճանի ապահովագրությունը, որ Thawte-ն կարող է տրամադրել: Այն Ձեր բրաուզերի address bar-ին կանաչ երանգավորում է հաղորդում՝ ցույց տալով Ձեր բիզնեսի ամբողջական վավերականությունը: Այդ կանաչ address bar-ում երևում է Ձեր բիզնեսի անվանումը այս համաշխարհային ճանաչում ունեցող Certificate Authority (CA)-ի հետ միասին և հավաստիացնում է, որ Ձեր բիզնեսը համապատասխանում է նույնականացման ամենաբարձր աստիճանին և ստուգվել է վստահելի երրորդ կողմի կողմից: Այս կանաչ bar-ը բարձրացնում է հաճախորդների վստահությունը և մղում նրանց գործարքներ և փոխարկումներ կատարել Ձեր կայքում:

Անվտանգություն և կոդավորում

Կոդավորումը կատարվում է երկաստիճան գաղտնի կոդի միջոցով ապահովելու Ձեր բոլոր օգտատերերի գաղտնի ինֆորմացիան, երբ նրանց բրաուզերները և Ձեր սերվերը հաղորդակցման կապ են հաստատում միմյանց միջև:

Ընդլայնված վավերացմամբ Thawte SSL Webserver վկայագրերը տրամադրում են 256 բիթ կոդավորում նոր բրաուզերների համար և 56 և 40 բիթ հին բրաուզերների համար:

SAN և Multi-Domain աջակցություն

Դուք հաջողակ եք, քանի որ այս վկայագիրը պաշտպանում է նաև Subject Alternative Name (SAN) և կարող է ապահովել մինչև 25 կայքերի անվտանգությունը ընդամենը մեկ EV SSL վկայագրով: Օրինակ՝  SAN-երը կարող են պաշտպանել www.name-of-your-site.com, payments.accounts.name-of-your-site.com և hr.company.com կայքերն ընդամենը մեկ վկայագրով: Դուք պարզապես տեղադրում եք այս դոմեյնները գրանցման ժամանակ և վերջ:

SAN վկայագրերը հիմնականում վերաբերում են Unified Communications (UCC)-ին և հիմնականում կիրառվում են Microsoft Exchange 2007+-ի համար:

Բրաուզերի համատեղելիություն

Այս վկայագրերը ճանաչված են 99.9% բրաուզերների կողմից, ինչը նշանակում է, որ Ձեր վեբ կայքը միշտ անվտանգ և ճանաչված կլինի և կգործի բոլոր բրաուզերների և մոբայլ սարքավորումների բրաուզերների վրա, ինչպիսիք են Google Chrome-ը, Mozilla Firefox-ը, Internet explorer-ը, Opera-ն, Netscape-ը, AOL-ը, Safari-ն և շատ ուրիշները:

Մոբայլ բրաուզերների համատեղելիություն

Այն նաև ճանաչվում է բջջային հեռախոսների և այլ մոբայլ սարքավորումների բրաուզերների կողմից, ինչպիսիք են՝ Microsoft Pocket Internet Explorer, Palm / Handspring Blazer 2.0+, Apple iPhone, iPad Safari, Netfront 3.0+, Blackberry, AT&T:

Սերվերի և հաճախորդի օպերացիոն համակարգերի համատեղելիություն

Հաճախորդի օպերացիոն համակարգեր՝ Mac OS X, Snow Leopard, Windows 7, Vista, XP, 2000, Linux Client OS,

Սերվերի օպերացիոն համակարգեր՝ Windows Server 2008, 2003, 2000, Linux, UNIX, Solaris, Novell և այլն,

Վեբ սերվեր՝ Microsoft IIS 7, IIS6, Apache, Tomcat, IBM HTTP, Weblogic, Cobalt,

E-mail սերվեր՝ Exchange 2010, 2007, 2003 Lotus Dominos, SmarterMail և այլն,

Կառավարման վահանակ՝ Plesk6+, Hsphere, Helm, Ensim, DotNet Panel և այլն,

Proxy, Routers, Firewalls: CISCO, Microsoft ISA 2004, ISA 2006 և այլն:

Կայքի կնիք

Ընդլայնված վավերացմամբ Thawte SSL Webserver վկայագրերը ներառում են նաև Thawte Trusted Site կնիքը, որը ցուցադրում է ամսաթիվը և Ձեր օգտատերերը կարող են տեսնել, որ Ձեր կայքն անվտանգ է տվյալ պահին: Երբ սեղմեն կնիքի վրա, նրանք կարող են տեսնել Ձեր դոմեյնի մանրամասները և Ձեր վկայագրի վավեր ժամկետը: Այս համաշխարհային ճանաչում գտած կնիքը հետևյալ տեսքը կունենա Ձեր կայքում՝ 

 

Thawte Web Server with EV SSL

 

Երաշխիք

Ընդլայնված վավերացմամբ Thawte SSL Webserver վկայագրերը ներառում են նաև 750.000$-ի երաշխիք, որը ևս երաշխավորում է Ձեր կայքի անվտանգությունը Ձեր օգտատերերի համար: Thawte-ն ապահովում է ամենաբարձր երաշխիքներից մեկը շուկայում: Ապահով զգացեք Ձեզ, երբ պաշտպանված եք Thawte-ի կողմից:

Thawte բրենդ

Thawte-ն համաշխարհային ճանաչում ունեցող SSL բրենդ է և առցանց վստահություն կառուցող համակարգ, որը շուկայում է սկսած 1995 թվականից: Նրանք տրամադրել են ավելի քան մեկ միլլիոն վկայագրեր աշխարհի մոտ 200 երկրներում: Thawte-ի յուրահատուկ կողմերից մեկն էլ այն է, որ այն հասանելի է 18 լեզուներով: Ձեր հաճախորդներն իսկապես որ իրենց անվտանգ և պաշտպանված կզգան Thawte-ի հետ աշխատելիս: Օգտագործելով Thawte SSL վկայագրեր՝ Դուք վստահություն եք ստեղծում վեբում կատարվող գործարքների համար: Գնեք Thawte վկայագիր այսօր և միացեք միլլիոնից ավելի բավարարված, ապահով և անվտանգ մեր հաճախորդների բանակին: 

2 Տարի - $431.50 USD
1 Տարի - $246.50 USD

Thawte Wildcard SSL Certificate

Thwate

 

Նկարագիր

Thawte Wildcard SSL վկայագիրը դյուրին և մատչելի լուծում է առաջարկում Ձեզ: Սա իդեալական լուծում է նրանց համար, ովքեր ցանկանում են ապահովել իրենց մի քանի որակավորված դոմեյնների անվտանգությունը, որոնք ունեն նույն հիմնային դոմեյնը, գտնվում են նույն սերվերի վրա և ունեն երկրորդ կարգի դոմեյններ: Օրինակ, եթե Դուք կարիք ունեք ապահովելու հետևյալ վեբ կայքերի անվտանգությունը՝

  • www.yourdomain.com
  • secure.yourdomain.com
  • product.yourdomain.com
  • info.yourdomain.com
  • download.yourdomain.com
  • anything.yourdomain.com:

Այս բոլոր վեբ կայքերը գտնվում են միևնույն սերվերի վրա: Ընդամենը մեկ Wildcard վկայագրով Դուք կարող եք ապահովել այս կայքերի անվտանգությունը: Այս վկայագիրն առաջարկում է համապարփակ նույնականացման գործընթաց, որը ներառում է դոմեյնի անվանման և ինքնության վավերացում: Այն նաև առաջարկում է 256, 128, 56 և 40 բիթ կոդավորում՝ կախված Ձեր հաճախորդի բրաուզերի հնարավորություններից և Ձեր վեբ սերվերի վրա տեղակայված ծածկագրային փաթեթից: Սա հավաստիացնում է, որ տեղեկատվությունը գաղտնի է պահվում:

Ծանոթագրություն. Դժբախտաբար այն հնարավորություն չի տալիս ապահովելու երկու (օր. *.ue.com) կամ երեք տառ (օր. *.you.com) պարունակող դոմեյնների անվտանգությունը: Երբ Ձեր կայքի համար CSR գեներացնեք, Դուք ստիպված կլինեք ավելացնել ևս մեկ կամ երկու տառ Ձեր նախնական երկու (օր. *.uexx.com) կամ երեք (օր. *.youx.com) տառ պարունակող դոմեյններին համապատասխանաբար: Երբ պատվերն արդեն համակարգում կլինի, հաճախորդների սպասարկման բաժինը կհեռացնի այդ հավելյալ տառանշանները և վկայագիրը կտրամադրի Ձեր իրական դոմեյնի անունով:  

  • Ապահովեք մի քանի կայքեր մեկ վկայագրով,
  • Ամբողջական բիզնեսի հաստատում,
  • Մինչև 256 բիթ կոդավորում,
  • ԱՆՎՃԱՐ ինքնասպասարկվող վերաթողարկում վկայագրի վավեր շրջանում,
  • 99% ճանաչելիություն բրաուզերների կողմից,
  • Մեկ root-ով վկայագիր՝ արագ և հեշտ տեղակայում,
  • Ցանկության դեպքում տեղակայման աջակցության հնարավորություն,
  • 125.000$-ի երաշխիք:

Պրոդուկտի բնորոշիչները

  • Անսահամանափակ քանակությամբ ենթադոմեյններ մեկ դոմեյնի ներքո,
  • Տրամադրում 2-3 աշխատանքային օրվա ընթացքում,
  • Դոմեյնի և ինքնության նույնականացում և վավերացում,
  • Դոմեյնի անվանումը երևում է միայն վկայագրի վրա,
  • Կոդավորում մինչև 256 բիթ,
  • 99% բրաուզերի ճանաչելիություն,
  • Ներառում է նաև կայքի կնիք,
  • Մեկ սերվեր, կարող են ձեռք բերվել նաև լիցենզիաներ հավելյալ սերվերների համար,
  • ԱՆՎՃԱՐ վերաթողարկում վկայագրի վավեր շրջանում:

 

2 Տարի - $784.00 USD
1 Տարի - $448.00 USD