Տեխնիկական առանձնահատկություններ
• Միացյալ Թագավորությունում և Գերմանիաում հիմնված տվյալների կենտրոն
• Սերվերները համալրված են Intel Xeon E5 24 միջուկանի պրոցեսորներով
• Ոչ պակաս քան 24 GB ECC օպերատիվ հիշողություն
• SSD տեխնոլոգիայի վրա հիմնված կոշտ սկավառակներ
• RAID 10 կարգավորում – Մեր սերվերները համալրված են RAID 10 կարգավորմամբ կոշտ սկավառակներով, որոնք ապահովում են տվյալների բարձր կարգի անվտանգություն
• Տվյալների ամենօրյա արխիվացում
Ծրագրային ապահովման հնարավորությունները
• CentOS 6/7 x64 Օպերացիոն համակարգ
• PHP 5.5/5.6
• MySQL 5.6
• cPanel 11 հոսթինգի ղեկավարման համակարգ
• Մեր բոլոր սերվերները 100% կառավարվում և վերահսկվում են 24/7:
Apache Module - mod_pagespeed - PageSpeed մոդուլը բարձրացնում է ձեր կայքի աշխատանքի արագությունը և նվազեցնում էջերի բեռնման տևողությունը: Այս բաց կոդով գրված վեբսերվերի մոդուլը ավտոմատ կերպով կիրառում է վեբ տեխնոլոգիաների լավագույն փորձը կայքերի էջերի և դրանց հետ փոխկապակցված հարակից միջոցների (CSS, JavaScript, images) համար՝ առանց արդեն իսկ գոյություն ունեցող բովանդակության կամ աշխատանքային պրոցեսի փոփոխման անհրաժեշտության:
Softaculous Auto Installer
Softaculous-ի միջոցով օգտվողները կարող են տեղադրել սքրիպտեր և ծրագրային ապահովում առանց ֆայլեր վերբեռնելու անհրաժեշտության: Softaculous-ը իրոք շատ արագ է տեղադրում ծրագրերը: Ձեզ այլևս անհրաժեշտ չի լինի ստեղծել տվյալների բազա կամ անցնել ամենատարածված սքրիպտերի տեղադրման համար նախատեսված բոլոր քայլերը ` բլոգ, ֆորում, պորտալներ/CMS-ներ, էլ. կոմերցիա և այլն: Միլիոնավոր օգտվողներ ամբողջ աշխարհում օգտագործում են Softaculous-ը, վեբ ծրագրերի տեղադրման և թարմեցման համար:
Ընտրեք ձեր նախագծի համար ամենից հարմար հոսթինգ փաթեթը:
Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին որակյալ տեխնիկական աջակցում երեք լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն): Աջակցման հայտերը վերահսկվում են 24 ժամ շարունակ:
Պարբերաբար անց է կացվում համակարգի մոնիթորինգ և ձեռնարկվում են բոլոր միջոցները, որպեսզի մեր հաճախորդները ստանան լավագույն և բարձրորակ ծառայություններ:
Մեր հմուտ մասնագետները կօգնեն ընտրել ձեզ առավել հարմար հոսթինգ փաթեթը: