×
×

.GE ccTLD

.ge

.GE դոմենը

 

Մենք ցանկանում ենք ներկայացնել ձեզ .GE դոմենը, որը հիանալի տարբերակ է ներկայացնելու ձեր գերմանական բիզնեսը կամ ցանկացած այլ գործունեություն կապված Գերմանիայի հետ:

Գերմանիայի պետական դոմենը հանդիսանում է .DE-ն է, որն ունի ավելի քան 15 միլիոն գրանցում և այս դոմենի միջոցով գտնել ցանկալի անվանում, գրեթե անհնար է: Չնայած այն հանգամանքին, որ .GE դոմենը հանդիսանում է Վրաստանի պետական դոմենը, այն հիանալի այլընտրանք է Գերմանիայի համար:

 

.GE դոմեն գրանցելու անհրաժեշտ քայլերը

 

1-ին քայլ. Գտեք Ձեր ցանկալի .GE դոմենը և համոզվեք որ այն հասանելի է գրանցման համար:

2-րդ քայլը. Բացեք  անձնական հաշիվ REG.AM կայքում: Կատարեք պատվեր նախընտրելի դոնեյնի գրանցման համար:

3-րդ քայլ. Կատարեք վճարում:  Այն դեպքում, երբ պատվիրատուն իրավաբանական անձ է, պետք է վճարել միայն դոմենի տարեկան վճարը, իսկ ֆիզիկական անձանց պարագայում՝ մենք առաջարկում ենք հատուկ լիազորման ծառայություն, որը կօգնի Ձեզ գրանցել դոմենը:

Սա պայմանավարված է .GE դոմենի գրանցման կանոններով, ըստ որի Վրաստանի ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը չի կարող ձեռք բերել .GE դոմեն: Ֆիզիակակն անձինք բացի դոմենի ռեգիստրացիայի գրանցման վճարից վճարում են նաև լիազորման ծառայության համար, որի դիմաց մենք հոգում ենք ձեր դոմենի սպասարկման և գրանցման հարցերը:

4-րդ քայլ. Երբ մենք ստանում ենք Ձեր պատվերը և վճարման հաստատումը, սկսվում է գրանցման գործընթացը: Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ունենալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում Ձեր պատվիրած դոմենը ակտիվացվում է:

 

Գրանցման կարգն ու պայմանները

 

Դուք կարող եք գրանցել .GE տիրույթում դոմենային անուն միայն մեկ տարով, այնուհետև դուք պետք է թարմացնեք այն ամեն տարի:

Ըստ .GE տիրույթի գրանցման օրենքների և պայմանների այս դոմենը կարող են գրանցել միայն իրավաբանական անձինք (բայց եթե դուք ֆիզիկական անձ եք, մենք առաջարկում ենք հոգ տանել Ձեր դոմենի գրանցման իրավաբանական խնդիրները՝ լիազորման ծառայության միջոցով):

 

Իրավաբանական անձանց  անհրաժեշտ է գրանցման համար ներկայացնել հետևյալ տեղեկատվությունը՝

1. Կազմակերպության անուն

2. Կազմակերպության իրավաբանական հասցե (փոստային հասցե, քաղաք, շրջան, փողոց, երկիր)

3. Հեռախոսահամար

4. Ֆաքսի համար(եթե այդպիսին կա)

5. Էլեկտրոնային հասցե

6. Կազմակերպության գործունեության մասին կարճ նկարագրություն

 

Ֆիզիկական անձինք  պետք է միայն կատարեն դոմենի գրանցման պատվերը, վճարեն դոմենի գրանցման տարեկան վճարը և լիազորման ծառայության համար:

 

Լիազորման ծառայություն

 

Եթե դուք ֆիզիակական անձ եք և ցանկանում եք գրացել .GE դոմեն, ԳլոբալԱր ՍՊԸ-ն առաջարկում է լիազորման ծառայություն, որի շնորհիվ մենք հոգում ենք բոլոր իրավաբանական խնդիրները, իսկ դուք կարողանում եք գրանցել Ձեր նախընտրած դոմենը և լինել դրա օգտատերը: Լիազորման ծառայությունը արժե տարեկան 16000 դրամ: