×
×

Որոնում!

Խնդրում ենք մուտքագրել միայն լատիներեն տառեր եւ / կամ թվեր

Նկարագրություն


Նոր՝ առաջին մակարդակի դոմեյնները (top level domain, այսուհետ՝ TLD) հեղեղել են ինտերնետը, և մենք չէինք կարող անտարբեր մնալ այդ փաստի նկատմամբ:

Սա եզակի հնարավորություն է, որը թույլ է տալիս բիզնեսներին, բրենդերին, կազմակերպություններին և անհատներին գտնել այն լավագույն դոմենային անունը, որը համապատասխանում է նրանց ապրանքներին, ծառայություններին կամ հետաքրքրություններին:

Այժմ թե՛ անհատ սպառողները, թե՛ կազմակերպությունները կարճ դոմենային անունների նոր տարբերակների կարիք ունեն, որոնք կբնորոշեն նրանց անհատական կարիքները, սակայն գտնել ցանկալի անունը բավականին դժվար է: Հետևաբար, նոր TLD-ները մեծապես կընդլայնեն ձեր հնարավորությունները և իրենց մեջ կներառեն գրեթե ցանկացած անվանում և բնագավառ:  

Ինչպես ասացինք, այժմ հարմար, բովանդակալից և հիշվող դոմենային անուն գտնելը բավականին դժվար գոործընթաց է: Գոյություն ունեն ավելի քան 125 միլիոն անվանումներ միայն առաջին 5 TLD-ներով, որոնցից երեք չորրորդը .com-ով են. սա նշանակում է, որ հիշվող, կարճ դոմեյններն այլևս հասանելի չեն առաջնային շուկայում: Իսկ նոր TLD-ները կոտրում են բոլոր կարծրատիպերը և տալիս անսահմանափակ հնարավորություններ ձեր բիզնեսի առաջխաղացման համար: Այս նոր դասակարգումը թույլ կտա դոմեյններին լինել անմիջապես ճանաչելի և հասանելի: