Ի՞նչ են իրենցից ներկայացնում հոսթինգի փաթեթի մեջ ներառվող սկավառակի տարածքը և թրաֆիկը:

Սկավառակի տարածքը տվյալ հոսթինգ-սերվերի վրա Ձեզ հատկացված կոնկրետ չափի տարածքն է: Ինչ վերաբերում է ընդհանուր հոսթինգին, ապա Դուք ունեք հստակ սահմանված տարածք, իսկ առանձնացված հոսթինգի դեպքում Դուք սահմանափակված եք Ձեր կողմից տեղակայված կոշտ սկավառակների մեծությամբ: Վեբ էջերը սովորաբար շատ փոքր տեղ են զբաղեցնում, այնպես որ Դուք կարող եք բազմաթիվ վեբ էջեր տեղադրել փոքր չափի սկավառակի տարածքում: Սկավառակի տարածքի մասին անհանգստանալու կարիք կլինի միայն այն դեպքում, եթե Ձեր կայքը կոմերցիոն է և ունի պրոդուկտների ու նկարների մեծ տվյալների բազա կամ եթե այն ֆայլեր ներբեռնելու և վերբեռնելու հնարավորություն է տալիս Ձեր հաճախորդներին: Այս պարագայում անհրաժեշտ է ի սկզբանե պլանավորել ֆայլերի տեղավորման հարցը, որպեսզի կարողանաք ընտրել համապատասխան սկավառակի տարածքով հոսթինգի փաթեթը:

Երբ մարդիկ այցելում են Ձեր վեբ կայք, կարելի է ասել, որ իրականում նրանք բրաուզերների միջոցով իրենց համակարգիչ են ներբեռնում տվյալ վեբ էջերն ու նկարները: Երբ Դուք Ձեր վեբ կայքի հաշվում ֆայլեր եք թարմացնում կամ կրկնօրինակում, կարելի է ասել, որ Դուք տվյալներ եք վերբեռնում սերվերի վրա: Թրաֆիկը կազմում են հենց այս գործողությունները` վերբեռնում և ներբեռնում: Այսպիսով, թրաֆիկն ինչ-որ չափով կապված է սկավառակի տարածքի հետ, որովհետև այն չափում է այցելուի կողմից տեղափոխված բիթերի քանակությունն իր` կայքի ֆայլեր մուտք գործելու ընթացքում: Նույն թվով այցելուների դեպքում (ենթադրենք` այցելուները չեն սահմանափակվում միայն առաջին էջով) ավելի շատ թրաֆիկ «կսպառի» այն վեբ կայքը, որն ունի մեծ քանակությամբ էջեր և նկարներ, քան այն, որի էջերն ավելի քիչ են, կամ հիմնականում տեքստային են: Այնպես որ թրաֆիկի մասին խոսելիս կարող ենք ասել` «ինչքան շատ, այնքան լավ»:

Թրաֆիկը սովորաբար ամսական կտրվածքով է հաշվարկվում, չափվում է ՄԲ-երով կամ ԳԲ-երով: Կան վեբ հոսթեր, որոնք անսահմանափակ քանակությամբ թրաֆիկ են տրամադրում: Թրաֆիկն ու սկավառակի տարածքը որոշակի գումար արժեն, հետևաբար անհնար է և ֆինանսական առումով ոչ իրագործելի անսահմանափակ քանակությամբ թրաֆիկ և/կամ սկավառակի տարածք առաջարկելը: Ուրեմն եկեք պարզենք, թե ինչու են հոսթինգ տրամադրող ընկերությունները անսահմանափակ քանակությամբ թրաֆիկ առաջարկում: Նրանք իրենց հույսը դնում են թրաֆիկի վիճակագրության վրա, որը ցույց է տալիս, որ վեբ կայքերի մոտ 90%-ը չեն օգտագործում իրենց թրաֆիկի մեծ մասը (ամսական 2-3 ԳԲ-ից քիչ), այնպես որ միջին հաշվարկով «քիչ թրաֆիկ օգտագործող» կայքերի հաշվին կկարողանան աշխատել «շատ թրաֆիկ օգտագործող» կայքերը: Մենք չենք առաջարկում չօգտվել անսահմանափակ քանակությամբ թրաֆիկի հնարավորություն տվող հոսթինգ-պլաններից, չի բացառվում, որ նրանք կարող են լավ ծառայություն մատուցել: Պարզապես համոզվեք, որ ուշադիր եք կարդացել ծառայությունից օգտվելու պայմանները, քանի որ ամենայն հավանականությամբ այնտեղ մեկնաբանված կլինի «անսահմանափակ քանակությամբ թրաֆիկ» հասկացության իրական նշանակությունը:


Was this article helpful?

mood_bad Dislike 0
mood Like 1
visibility Views: 6553