Ի՞նչ պետք է անել հոսթինգի փաթեթ գնելուց հետո:

Մեր հոսթինգ փաթեթներից որևէ մեկը գնելու դեպքում Դուք կստանաք Ձեր գնումը հաստատող էլ. նամակ, որտեղ կգտնեք Ձեր հաշվին վերաբերող կարևոր տեղեկություն, որը կներառի`

  • Հաշվի մասին տեղեկություն
    -Դոմեն` վեբ կայքի դոմենի անունը,
    -Օգտվողի անուն և գաղտնաբառ, որոնցով պետք է մուտք գործեք Ձեր հաշիվ,
  • Էլ. փոստի կարգավորումներ
    - POP3/IMAP փոստային սերվերի հասցե` mail.example.am,
    - POP3` պորտի համարը` №,
    - IMAP` պորտի համարը` №,
    - SMTP փոստային սերվերի հասցե` mail.example.am,
    - SMTP` պորտի համարը` №,

POP3-ի և SMTP-ի մասին տեղեկություններն  անհրաժեշտ են էլ. փոստի ծրագրերում (օր.` Outlook Express, Mozilla Thunderbird և այլն) կարգավորումներ անելու համար կամ կայքում ավտոմատացված նամակներ ուղարկելու սկրիպտեր գրելու համար (եթե կան այդպիսիք):

  • Սերվերի մասին տեղեկություն
    -սերվերի հասցե 1` ns1.example.am,
    -սերվերի հասցե 2` ns2.example.am:

Դուք այս տեղեկության կարիքը կունենաք, որպեսզի Ձեր դոմենն ուղղեք մեր հոսթինգ-սերվերների վրա: Եթե Դուք Ձեր դոմենն այլ ընկերության մոտ եք գրանցել, ապա Դուք պետք է Ձեր հաշվից փոխեք Ձեր դոմենի սերվերի հասցեները և դնեք մեր կողմից տրամադրված սերվերի հասցեները:

Այսպիսով, Դուք պետք է կարդաք և հետևեք նշված քայլերին, որպեսզի կատարեք Ձեր կայքում անհրաժեշտ կարգավորումները:


Was this article helpful?

mood_bad Dislike 0
mood Like 1
visibility Views: 6761