Ի՞նչ է SSL-ը: Ի՞նչ է SSL վկայագիրը:

SSL-ը (Secure Socket Layer) անվտանգության պրոտոկոլ է, որն անվտանգ ուղի է ապահովում երկու մեքենաների միջև, որոնք աշխատում են ինտերնետի կամ ներքին ցանցի միջոցով: Այսօր, երբ ինտերնետին մեծ տեղ է հատկացվում, SSL պրոտոկոլը սովորաբար օգտագործվում է այն դեպքում, երբ վեբ բրաուզերը պետք է անվտանգ կերպով միանա վեբ սերվերին ի սկզբանե անապահով ինտերնետի միջոցով:

SSL-ը թվային վկայագիր է, որը վավերացնում է վեբ կայքի ինքնությունը և կոդավորում է սերվեր ուղարկվող ինֆորմացիան օգտագործելով SSL-ի տեխնոլոգիան: Վկայագիրը, տեղակայվելով սերվերի վրա, ակտիվացնում է կողպեքը ու https արձանագրությունը և անվտանգ կապի հնարավորություն է տալիս վեբ սերվերի և բրաուզերի միջև: Սովորաբար SSL-ի միջոցով ապահովվում է կրեդիտ քարտով իրականացվող գործարքների, տվյալների տեղափոխումների և login-ների անվտանգությունը, իսկ վերջին ժամանակներում նաև սոցիալական ցանցերի անվտանգությունը:


Was this article helpful?

mood_bad Dislike 0
mood Like 2
visibility Views: 6447