Ինչու՞ է ինձ անհրաժեշտ SSL վկայագիր:

Կարելի է առանձնացնել երկու հիմնական պատճառ, որոնց դեպքում Դուք SSL-ի կարիք կունենաք.

  • երբ հաճախորդը որևիցե պրոդուկտ է գնում Ձեր կայքից,
  • երբ հաճախորդը Ձեր կայքում հաճախորդների համար նախատեսված ձևաթուղթ պետք է լրացնի:

Բացի նրանից, որ SSL վկայագիրն ապահովում է Ձեր հաճախորդների անվտանգությունը, այն նաև հավաստիություն է տալիս Ձեր բիզնեսին: Ձեր կայք-էջ այցելելիս՝ հաճախորդները, իրենց բրաուզերում տեսնելով “https”, համոզվում են, որ Դուք մտահոգված եք իրենց անվտանգությամբ: Այսպիսով, Ձեր հաճախորդների ինֆորմացիան առցանց սպառնալիքներից անվտանգ պահելն առաջնային է յուրաքանչյուր բիզնեսի սեփականատիրոջ համար:


Was this article helpful?

mood_bad Dislike 0
mood Like 0
visibility Views: 6387