SSL վկայագրերի ի՞նչ տեսակներ գոյություն ունեն:

Վերջին տարիներին SSL վկայագրեր օգտագործող կազմակերպությունների քանակը զգալիորեն ավելացել է: Ընդլայնվել է նաև SSL-ի կիրառությունների շրջանակը: Օրինակ՝

  • որոշ կազմակերպություններին SSL-ն անհրաժեշտ է պարզապես գաղտնիություն պահպանելու համար, օրինակ՝ կոդավորում,
  • որոշ կազմակերպություններ օգտագործում են SSL, որպեսզի մեծացնեն վստահությունը իրենց անվտանգության և ինքնության նկատմամբ:

Այսպիսով, քանի որ SSL-ի կիրառությունները սկսել են ընդլայնվել, առաջ են եկել SSL վկայագրերի 3 տեսակներ.

Դոմենի վավերացում(DV): DV-ն կամ Դոմենի վավերացմամբ վկայագիրը Ձեզնից պահանջում է միայն հաստատել, որ Դուք եք տվյալ դոմենի սեփականատերը: Սա տեղի է ունենում էլ. փոստ ստանալու միջոցով, որն ուղարկվում է տվյալ դոմենի WHOIS-ի ինֆորմացիայում նշված կամ դոմենին պատկանող էլ. փոստի հասցեներին, որպեսզի հաստատեք, որ տվյալ դոմենի օգտագործման իրավունքները Ձեզ են պատկանում: Սա տեղի է ունենում անմիջապես, արագ թողարկման նպատակով, բայց երբեմն կորցնում է վստահությունը, որովհետև գրեթե յուրաքանչյուր ոք կարող է ստանալ DV վկայագիր:

Կազմակերպության վավերացում (OV): Կազմակերպությունը վավերացնող վկայագրերի դեպքում վկայագիրը թողարկող ընկերությունը (CA) վավերացնում է Ձեր կազմակերպության մասին ինֆորմացիան համոզվելու համար, որ Դուք իրական կազմակերպություն եք: Նրանք հաստատում են Ձեր կազմակերպության անվանումը, փաստացի գործունեության հասցեն և հեռախոսահամարը: Այս տվյալները պետք է համապատասխանեն WHOIS-ի ինֆորմացիային կամ Ձեր կազմակերպության գրանցման պաշտոնական տվյալներին մինչ վկայագրի թողարկվելը: OV վկայագրերն առավել մեծ վստահություն են ներշնչում սպառողների մոտ, որովհետև նրանք համոզվում են, որ գործ ունեն իրական կորպորատիվ անձի հետ:

Ընդլայնված վավերացում (EV): EV-ն կամ Ընդլայնված վավերացմամբ վկայագրերը (նաև "Green Bar" վկայագրեր) հայտնի են որպես ամենաբարձր վստահություն վայելող SSL վկայագրեր: EV-ի հաստատման գործընթացի ընթացքում թողարկող ընկերությունը հաստատում է, որ Ձեր բիզնեսը լեգիտիմ է և որ Դուք արդեն անցել եք OV-ի վավերացման գործընթացը: Այն բանից հետո, երբ այս գործընթացը հաջողությամբ կատարված է և Ձեր EV SSL-ը թողարկված է, բրաուզերի բոլոր ցուցիչները կակտիվացվեն Ձեր կայքի վրա, որպեսզի Ձեր հաճախորդները իմանան, որ Ձեզ կարելի է վստահել: Ցուցիչներից ամենակարևորը օտագործողի վեբ բրաուզերում երևացող Green Bar-ն է: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ տեղեկացված են Green Bar-ի մասին և այն դիտարկում են որպես վստահության երաշխիք: EV վկայագրերը միակ վկայգրերն են, որի դեպքում առկա է ներդրումների հետգնման (ROI) պոտենցիալ, ինչը բերում է ավելի շատ վստահության Ձեր կայքի հանդեպ, որը նշանակում է, որ Ձեր հաճախորդները կնախընտրեն օգտվել Ձեր ծառայություններից:


Was this article helpful?

mood_bad Dislike 0
mood Like 0
visibility Views: 6372