Ի՞նչ է ինձ անհրաժեշտ SSL վկայագիր գնելու համար:

Ձեզ անհրաժեշտ կլինի Ձեր CSR-ը (Վկայագրի գրանցման հայտ) և որոշակի պահանջվող փաստաթղթեր՝ կախված Ձեր ընտրած վկայագրի տեսակից: Ձեր CSR-ը կարող եք ստանալ Ձեզ հոսթինգ տրամադրող ընկերությունից կամ Ձեր համակարգչային ադմինիստրատորից:  Ձեր պատվերի գործընթացը սկսելու համար առաջին հերթին Դուք գնում եք վկայագիրը: Այնուհետև պետք է անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկել համապատասխան ընկերություն: Դոմենի վավերացմամբ վկայագրերի դեպքում Դուք կստանաք Հաստատման/ DCV (Դոմենի կառավարումը վավերացնող) նամակ, որպեսզի հաստատեք, որ Դուք եք տվյալ դոմենի սեփականատերը: OV և EV վկայագրերի համար Դուք պետք է ներկայացնեք համապատասխան փաստաթղթերը:

Շատ կարևոր է նաև իմանալ այն, որ SSL վկայագիր գնելու համար Ձեզ անհրաժեշտ է Առանձնացված IP հասցե, որը Դուք կարող եք ձեռք բերել Ձեզ հոսթինգ տրամադրող ընկերությունից:


Was this article helpful?

mood_bad Dislike 0
mood Like 0
visibility Views: 6404