Ինչպե՞ս ընտրել լավ դոմենային անվանում:

Դոմենային անվանման ընտրությունը շատ բարդ է թվում, առավել ևս երբ կարծում ենք, որ մեզ համապատասխան բոլոր դոմեններն արդեն զբաղված են։ Իրականում պետք չէ հուսախաբ լինել, քանի որ ստորև Ձեզ ենք ներկայացնում մի քանի խորհուրդ հետաքրքիր և հիշվող դոմեններ ընտրելու համար։

1․ Օգտվե՛ք հոմանիշներից։ Համացանցում գոյություն ունեն բազմաթիվ կայքեր, որոնք հնարավորություն են տալիս հաշված վայրկյաններում գտնել նախընտրած բառի հոմանիշները։ Այդպիսի կայքի օրինակ է https://www.thesaurus.com/-ը:

2․ Փնտրե՛ք բառարաններում։ Յուրաքանչյուր ոլորտ ունի իրեն բնորոշ բառեր և արտահայտություններ։ Այդ բառերի ցանկը կարող եք գտնել՝ որոնելով “lingo,” “slang,” “jargon,” “dictionaries,” “glossaries,” “terms,” “vernacular,” և նմանատիպ այլ տերմիններ։

3․Օգտվե՛ք TLD-ներից։ Համացանցում գոյություն ունեն բազմաթիվ TLD տիրույթներ (Top Level Domains), որոնք հնարավորություն են տալիս հաշված վայրկյաններում գտնել նախընտրած բառի լրացումները։ Բազմաթիվ ոլորտներ ունեն իրենց բնորոշ բառեր և TLD տիրույթներ .academy, .agency, .boutique, .builders .camera .careers .clothing .coffee և նմանատիպ այլ տերմիններ։ Այդ բառերի ցանկը կարող եք գտնել՝ https://www.reg.am/index.php/checkdomain/domain

4. Աչքի անցկացրեք Ձեր երգացանկը։ Երգերի անվանումները հաճախ կարող են հիանալի անվանումներ դառնալ և երգերի նման շարունակ «պտտվել մարդկանց ուղեղներում»։ Իսկ եթե երգը նաև հայտնի և սիրված է, ապա ընտրված անվանումը դրական ազդեցություն կունենա օգտատերերի վրա։

5․ Թույլ տվեք՝ լուսանկարները ոգեշնչեն Ձեզ։ Մենք լսել ենք «նկարները հազարավոր բառերի են փոխարինում» արտահայտությունը, ուստի ինչո՞ւ չօգտվենք այդ հնարավորությունից․ չէ որ նկարներն էլ կարող են ոգեշնչել հիանալի անվանման ընտրության հարցում։


Was this article helpful?

mood_bad Dislike 0
mood Like 4
visibility Views: 3684