Ինչպես կարգավորել ձեր էլփոստը Microsoft Office Outlook ծրագրի միջոցով

Ձեր նամակների դիտման, համակարգչում պահպանման, նոր նամակների ստեղծման և ուղարկման համար Դուք կարող եք տեղադրել ձեր համակարգչում էլեկտրոնային փոստարկղի համար նախատեսված հատուկ ծրագիր, ինչպիսին է Microsoft Office Outlook-ը:

 

Այս ձեռնարկում մենք կծանոթացնենք ձեզ, թե ինչպես կարելի է ձեր cPanel-ի միջոցով ստեղծված էլփոստը կարգավորել Microsoft Outlook ծրագրում: (Որպեսզի տեսնեք, թէ ինչպես ստեղծել էլփոստ ձեր cPanel-ի միջոցով , սեղմեք այս հղումը)

 

1. Որպեսզի տեսնեք, թե ինչ կարգավորումներ է հարկավոր օգտագործել Microsoft Outlook ծրագրում, մուտք գործեք ձեր cPanel, այնուհետև “Email Accounts” բաժին: Բացեք ձեր էլփոստի աջ հատվածում գտնվող  “More” մենյուն և սեղմեք “Configure Email Client” հղումը:

 

Setup Outlook

 

 

2. Դուք կգտնեք ձեր էլփոստի համար բոլոր կարգավորումները “Manual Settings” բաժնում: Գոյություն ունի երկու տիպի կարգավորում. ավելի ապահով secure SSL/TLS կարգավորումը և ավելի հասարակ՝ Non-SSL:

 

Setup email in Outlook

 

 

3. Այժմ դուք կարող եք բացել Microsoft Outlook ծրագիրը և կարգավորել այն (այս օրինակում օգտագործվում է ծրագրի 2010 տարբերակը): Եթե դուք մինչ այս չեք ունեցել ծրագիրը ձեր համակարգչում, ապա այն միանգամից կանցնի նոր էլփոստի կարգավորման էջին (քայլ 4-րդ): Եթե դուք արդեն ունեք կարգավորած այլ փոստարկղ, ապա բացեք “File” մենյուն, այնուհետև “Info” և սեղմեք “Add Account” կոճակը:

 

Setup email in Outlook

 

 

4. Սեղմեք “Manual configure server settings or additional server types” այնուհետև՝ “Next”:

 

Setup Outlook

 

 

5. Թողեք նշված “Internet E-mail” կարգավորումը և սեղմեք “Next”:

 

Setup email

 

 

6. Այս էջում հարկավոր է լրացնել այն տվյալները, որոնք ձեզ ներկայացված էր 2-րդ քայլում: Լրացրեք “Your Name” դաշտում այն անունը, որը դուք ցանկանում եք օգտագործել որպես նամակի հասցեատեր: “[email protected]”-ի փոխարեն լրացրեք ձեր ստեղծած էլփոստի հասցեն: “mail.example.am”-ում example.am-ը փոխարինեք ձեր դոմեյնի անունով: Նշեք “Remember password” և եթե ձեզ մոտ նշված է “Require logon using Secure Password Authentication (SPA)” դաշտը, ապա հանեք նշումը: Այժմ սեղմեք “More Settings”:

 

Setup email

 

 

7. Բացված պատուհանի վերևի մասում սեղմեք “Outgoing Server”:

 

Setup email account in Outlook

 

 

8. Այստեղ ձեզ հարկավոր է նշել “My outgoing server (SMTP) requires authentication” դաշտը և թողնել անփոփոխ “Use same settings as my incoming mail server” նշումը: Այնուհետև սեղմել “Advanced” կոճակը:

 

Setup Outlook

 

 

9. “Incoming server (POP3)” դաշտում մուտքագրեք 110 և “Outgoing server (SMTP)” դաշտում մուտքագրեք 25 (այս արժեքները պետք է արդեն մուտքագրված լինեն): Եթե դուք ցանկանում եք, որպեսզի ձեր նամակները պահպանվեն սերվերում, ապա նշեք “Leave a copy of massages on the server” դաշտը և ստորև նշեք, թե քանի օր անց այդ նամակները պետք է հեռացվեն սերվերից: Եթե դուք չեք ցանկանում պահպանել ձեր նամակների կրկնօրինակները սերվերում, որպեսզի ձեր “Mailbox Quota”-ն չանցնի իր համար նախատեսված սահմանը, երբ ձեր փոստարկղում կուտակվեն բազմաթիվ նամակներ, ապա մի նշեք “Leave a copy of massages on the server” դաշտը: Այսպիսով Microsoft Outlook-ը կբեռնի ձեր բոլոր նամակները ձեր համակարգիչ և կհեռացնի դրանք սերվերից: Եթե դուք ավարտել եք կարգավորումները, ապա սեղմեք “OK”:

 

Setup email

 

 

10. Այժմ սեղմեք “Next”: 

 

Setup Outlook email

 

 

11. Այժմ Microsoft Outlook ծրագիրը կստուգի ձեր կարգավորումները և կփորձի միանալ սերվերին: Այնուհետև արդյունքները կցուցադրվեն բացված պատուհանում: Եթե ձեր կարգավորումները ստույգ են, ապա “Tasks” սյունակում դուք կտեսնեք կանաչ նշումներ և “Status” սյունակում  կտեսնեք “Completed”: Այժմ սեղմեք “Close”:

 

Setup Outlook

 

 

12. Կարգավորումները ավարտված են: Ձեր փոստարկղին անցնելու համար սեղմեք “Finish”:

 

Setup finish

 

Շնորհավորում ենք Ձեզ, այժմ դուք կարող եք ստեղծել, ուղղարկել և ստանալ էլեկտրոնային նամակներ Microsoft Office Outlook ծրագրի միջոցով:

Այժմ դուք գիտեք, թե ինչպես կարելի է կարգավորել ձել էլփոստը Microsoft Office Outlook ծրագրում:

 

Եթե դուք ունեք դժվարություններ ձեր էլփոստի կարգավորումների հետ, խնդրում ենք բացել նոր աջակցման հայտ www.REG.am կայքում՝ նշելով բաժինը “տեխնիկական”, կամ ուղղարկել նամակ LIVE chat-ով և [email protected] հասցեով:

Մեր մասնագետները կօգնեն Ձեզ լուծել ցանկացած հարց նաև հեռախոսազանգի միջոցով:

Մեզ հետ կարող եք կապվել +374 60 401014 հեռախոսահամարով:

 

Հարգանքներով REG.am թիմ

Ձեր գործընկերն .AM տիրույթում:


Was this article helpful?

mood_bad Dislike 0
mood Like 0
visibility Views: 12269