Հոսթինգային ծառայության տիրույթի վարձակալություն

«Գլոբալ Ար» ՍՊԸ

ՀՀ ք. Երևան, Բուզանդի փող․ 1/3

reg.am

 

Բաժանորդային Պայմանագիր

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Հոսթինգային ծառայության տիրույթի վարձակալություն

Ա.Ա.Հ/ԻՐԱՎ. ԱՆՁ

Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ՝/ՀՎՀՀ

Հեռ./Էլ. փոստ

Ընդհանուր պայմաններ

Հոսթինգ փաթեթ՝

Գինը/ամիս՝

 «Գլոբալ Ար» ՍՊ ընկերության կողմից սույն Համաձայնագրի շրջանակում Իրավատիրոջը յուրաքանչյուր ամիս տրամադրվում է Համաձայնագրով սահմանված Հոսթինգ փաթեթից օգտվելու հնարավորություն հետևյալ պայմաններով (այսուհետ՝ Պայմաններ).

  1. Սույն Համաձայանագրի շրջանակում Իրավատերը հնարավորություն կստանա օգտվել վերոնշյալ Հոսթինգ փաթեթից, յուրաքանչյուր ամիս կատարելով սահմանված վճարումը,
  2. Իրավատիրոջ կողմից սույն պարտավորությունը համարվում է պատշաճ կատարված, եթե Պարտավորության կատարման ժամկետի ընթացքում մնացել է Հոսթինգ փաթեթի վարձակալ,
  3. Հոսթինգ փաթեթից օգտվելու Իրավատիրոջ պարտավորությունը ծագում է սույն Պայմանները ստորագրելու պահից,
  4. «Գլոբալ Ար» ՍՊ ընկերության կողմից պարտավորությունը համարվում է պատշաճ կատարած Իրավատիրոջը սույն համաձայնագրով նախատեսված ժամկետներում համապատասխան Հոսթինգային տիրույթ տրամադրելու պահից:
  5. Պարտավորության ժամկետի ընթացքում Իրավատերը կարող է փոխել Հոսթինգ փաթեթը, կնքելով համապատասխան համաձայանագիր և կատարելով  «Գլոբալ Ար» ՍՊ ընկերության կողմից սահմանված վճարները,
  6. Իրավատիրոջ իրավունքները սույն Համաձայնագրի առարկայի նկատմամբ համարվում են պաշտպանված Իրավատիրոջ կողմից «Գլոբալ Ար» ՍՊ ընկերությանը՝ ֆիզիկական անձանց դեպքում  անձնագրի, նույնականացման կամ կացության քարտի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրամադրված քաղվածքը տրամադրելուց հետո և «Գլոբալ Ար» ՍՊ ընկերության կողմից հաստատված կարգով նույնականացում անցնելուց հետո, հակառակ պարագայում «Գլոբալ Ար» ՍՊ ընկերությունը պատասխանատվություն չի կրում Իրավատիրոջ իրավունքների հաստատման կամ չեղարկման համար,
  7. «Գլոբալ Ար» ՍՊ ընկերությունը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց գործողությունների համար, որոնց արդյունքում անհնարին է դառնում սույն Համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարումը,
  8. Սույն Պայմանների և Բաժանորդային պայմանագրի միջև հակասությունների դեպքում գերակայում են Պայմանների դրույթները:

 

 

Կատարող                                                                                  Իրավատեր

«Գլոբալ Ար» ՍՊԸ


Was this article helpful?

mood_bad Dislike 1
mood Like 0
visibility Views: 1583