Ծառայություններ՝ ծրագրային կարգավորումներ

«Գլոբալ Ար» ՍՊԸ

ՀՀ ք. Երևան, Բուզանդի փող․ 1/3

reg.am

 

Բաժանորդային Պայմանագիր

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Ծրագրային կարգավորումներ

Ա.Ա.Հ/ԻՐԱՎ. ԱՆՁ

Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ՝/ՀՎՀՀ

Հեռ./Էլ. փոստ

 

Ընդհանուր պայմաններ

Ծառայություններ՝ ծրագրային կարգավորումներ

Ծառայության արժեք՝

«Գլոբալ Ար» ՍՊ ընկերության կողմից սույն Համաձայնագրի շրջանակում իրականացվում է սահմանված ծառայությունների մատուցում՝ հետևյալ պայմաններով (այսուհետ՝ Պայմաններ).

  1. Սույն Համաձայնագրի շրջանակներում Իրավատերը հնարավորություն կստանա օգտվելու ծրագրային կարգավորումների ծառայությունից,
  2. Համաձայնագրից օգտվելու համար Իրավատերը պարտավորվում է վճարել Համաձայնագրով սահմանված ծառայությունների մատուցման արժեքը,
  3. Իրավատերը համարվում է պարտավորությունը պատշաճ կատարած ծառայության արժեքը ամբողջությամբ վճարելու պահից,
  4. «Գլոբալ Ար» ՍՊ ընկերության կողմից պարտավորությունը համարվում է պատշաճ կատարած Իրավատիրոջը պատկանող կամ նրա կողմից տրամադրված սարքավորման մեջ ծրագրային կարգավորումները կատարելուց հետո:
  5. «Գլոբալ Ար» ՍՊ ընկերության կողմից ծրագրային կարգավորումները կատարելուց հետո տեղի ունեցած խափանումների համար «Գլոբալ Ար» ՍՊ ընկերությունը պատասխանատվություն չի կրում,
  6. Իրավատիրոջ պարտավորությունը ծագում է Պայմանները ստորագրելու պահից և լրանում է ծառայության արժեքը վճարելու պահից,
  7. Իրավատիրոջ իրավունքները սույն Համաձայնագրի առարկայի նկատմամբ համարվում են պաշտպանված Իրավատիրոջ կողմից «Գլոբալ Ար» ՍՊ ընկերությանը՝ ֆիզիկական անձանց դեպքում  անձնագրի, նույնականացման կամ կացության քարտի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրամադրված քաղվածքը տրամադրելուց հետո և «Գլոբալ Ար» ՍՊ ընկերության կողմից հաստատված կարգով նույնականացում անցնելուց հետո, հակառակ պարագայում «Գլոբալ Ար» ՍՊ ընկերությունը պատասխանատվություն չի կրում Իրավատիրոջ իրավունքների հաստատման կամ չեղարկման համար,
  8. «Գլոբալ Ար» ՍՊ ընկերությունը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց գործողությունների համար, որոնց արդյունքում անհնարին է դառնում սույն Համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարումը,
  9. Սույն Պայմանների և Բաժանորդային պայմանագրի միջև հակասությունների դեպքում գերակայում են Պայմանների դրույթները,

 

Կատարող                                                                                  Իրավատեր

«Գլոբալ Ար» ՍՊԸ


Was this article helpful?

mood_bad Dislike 0
mood Like 0
visibility Views: 1558