SSL Ընդհանուր պայմաններ

«Գլոբալ Ար» ՍՊԸ

ՀՀ ք. Երևան, Բուզանդի փող․ 1/3

reg.am

 

Բաժանորդային Պայմանագիր

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

SSL բանալու հավաստագրում

Ա.Ա.Հ/ԻՐԱՎ. ԱՆՁ

Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ՝/ՀՎՀՀ

Հեռ./Էլ. փոստ

Ընդհանուր պայմաններ

Անվտանգային համակարգ՝ SSL բանալու հավաստագրում

Գինը/ամիս

 «Գլոբալ Ար» ՍՊ ընկերության կողմից սույն Համաձայնագրի շրջանակում Իրավատիրոջը յուրաքանչյուր ամիս տրամադրվում է Համաձայնագրով սահմանված անվտանգային համակարգից օգտվելու հնարավորություն հետևյալ պայմաններով (այսուհետ՝ Պայմաններ).

  1. Սույն Համաձայնագրի շրջանակում Իրավատերը հնարավորություն կստանա օգտվելու վերոնշյալ անվտանգային համակարգից, յուրաքանչյուր ամիս կատարելով սահմանված վճարումը,
  2. Իրավատերը համարվում է սույն պարտավորությունը պատշաճ կատարած, եթե պատշաճ կատարել է անվտանգային համակարգի համար սույն պայմանագրով նախատեսված վճարումը,
  3. «Գլոբալ Ար» ՍՊ ընկերության կողմից պարտավորությունը համարվում է պատշաճ կատարած Իրավատիրոջը դեպի կայքեր մուտք կատարելու և այդ նպատակով այլ գործողություններ կատարելու հարցումների համար SSL բանալու հավաստագրումը ակտիվացնելու պահից:
  4. Անվտանգային համակարգից օգտվելու Իրավատիրոջ իրավունքը ծագում է սույն Պայմանները ստորագրելու պահից,
  5. Իրավատիրոջ իրավունքները սույն Համաձայնագրի առարկայի նկատմամբ համարվում են պաշտպանված Իրավատիրոջ կողմից «Գլոբալ Ար» ՍՊ ընկերությանը՝ ֆիզիկական անձանց դեպքում  անձնագրի, նույնականացման կամ կացության քարտի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրամադրված քաղվածքը տրամադրելուց հետո և «Գլոբալ Ար» ՍՊ ընկերության կողմից հաստատված կարգով նույնականացում անցնելուց հետո, հակառակ պարագայում «Գլոբալ Ար» ՍՊ ընկերությունը պատասխանատվություն չի կրում Իրավատիրոջ իրավունքների հաստատման կամ չեղարկման համար,
  6. «Գլոբալ Ար» ՍՊ ընկերությունը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց գործողությունների համար, որոնց արդյունքում անհնարին է դառնում սույն Համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարումը,
  7. Սույն Պայմանների և Բաժանորդային պայմանագրի միջև հակասությունների դեպքում գերակայում են Պայմանների դրույթները:

 

 

Կատարող                                                                                  Իրավատեր

«Գլոբալ Ար» ՍՊԸ

 


Was this article helpful?

mood_bad Dislike 0
mood Like 0
visibility Views: 1511