Ինչպե՞ս կատարել .am դոմենի իրավատիրոջ փոփոխություն REG.AM-ում

Ինչպե՞ս կատարել .am դոմենի իրավատիրոջ փոփոխություն  REG.AM-ում

.am դոմենի իրավատիրոջ փոփոխության համար անհրաժեշտ է

  1. Ներբեռնել .am դոմենի իրավատիրոջ փոփոխության հայտը, լրացնել, տպել, ստորագրել, կնքել (վերաբերում է իրավաբանական անձանց):
  2. Հայտը պետք է լրացվի և ներկայացվի երկու կողմերի կողմից՝
    • գործող (փոխանցող) իրավատիրոջ,
    • նոր (ստացող) իրավատիրոջ։
  3. Ուղարկեք մեզ երկու հայտերի սկանավորված տարբերակները կամ լուսանկարները աջակցման հայտով կամ էլ. փոստով։
    Ֆիզիկական անձանց դեպքում անհրաժեշտ է կցել նաև անձնագրի կամ ID քարտի լուսանկարը կամ պատճենը։
  4. Վճարել դոմենի իրավատիրոջ փոփոխության համար ստեղծված հաշիվը։ .am դոմենի իրավատիրոջ փոփոխությունը նախատեսում է միանվագ վճար՝ դոմենի 1 տարվա արժեքի չափով։
    Իրավատիրոջ փոփոխության վճարը չի երկարացնում դոմենի գրանցման ժամկետը։

Նշում․ Եթե տպելու հնարավորություն չկա, կարող եք հայտը լրացնել ձեռագիր։

 

Nothing to display