Ի՞նչ է սա
Սերվերի համատեղակայում կամ քոլոքեյշն նշանակում է, ձեր սերվերի տեղակայում պրոֆեսիոնալ տվյալների կենտրոնում, որտեղ ապահովվում են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ անխափան աշխատանքի համար: Այս ծառայությունը ներառում է ֆիզիկական ենթակառուցվածք, անխափան էներգիայի մատակարարում, հովացման համակարգ, գերարագ ինտերնետ կապ և 24/7 անվտանգության ֆիզիկական համակարգ:
Գնի հարցումԹե ում համար է նախատեսված սերվերի համատեղակայումն (Server Colocation) և ինչու է այն արդյունավետ
Բարձր թողունակություն և հուսալիություն
Միջին և խոշոր բիզնեսներ
Բիզնեսները, որոնք ունեն իրենց սեփական սերվերները, կարող են օգտվել տվյալների կենտրոնի բարձր թողունակությունից, հուսալիությունից և անվտանգության բարձր մակարդակից։
Գնի հարցումԱրդյունավետություն ծանրաբեռնված համակարգերի համար
Տեխնոլոգիական ընկերություններ
ՏՏ ընկերությունները, որոնք աշխատում են բարձր բեռնվածությամբ ծրագրերի, տվյալների բազաների կամ արհեստական բանականության (AI) մոդելների վրա, կարող են ապահովել կայուն և անխափան գործառույթներ։
Գնի հարցումՀզոր և անվտանգ ենթակառուցվածք
Հոսթինգ և ամպային ծառայություններ մատուցող ընկերություններ
Հոսթինգի և ամպային տեխնոլոգիաների մատակարարները կարող են տեղադրել իրենց սերվերները պրոֆեսիոնալ տվյալների կենտրոնում՝ հաճախորդներին մատուցելով բարձրորակ ծառայություններ։
Գնի հարցումՖինանսական տվյալների անվտանգ պահպանում
Ֆինանսական հաստատություններ
Բանկերը, վճարային համակարգերը և այլ ֆինանսական ծառայություններ տրամադրող ընկերությունները կարող են օգտվել տվյալների կենտրոնի ֆիզիկական անվտանգության և ցանցային հուսալիության բարձր մակարդակից։
Գնի հարցումՀաճախ տրվող հարցեր
Եթե դուք չունեք անհրաժեշտ ռեսուրսներ կամ տարածք՝ ձեր սերվերը տեղադրելու և սպասարկելու համար, ապա սերվերի համատեղակայումը լավագույն ընտրությունն է: Սա նաև լուծում է նրանց համար, ովքեր ցանկանում են օգտագործել բարձր տեխնոլոգիական ենթակառուցվածքներ՝ ապահովելով սերվերի մշտական և անվտանգ աշխատանքի պայմաններ:
Մեր տվյալների կենտրոնները գտնվում են Հայաստանի տարածքում, ապահովելով բարձր մակարդակի անվտանգություն և կատարողականություն: Մենք հետևում ենք TIER 2/3 ստանդարտներին՝ կտրուկ նվազեցնելով խափանումների հավանականությունը և բարձրացնելով տվյալների պահպանման և փոխանցման արագությունը:
Մենք ապահովում ենք բոլոր անհրաժեշտ տեխնիկական պայմանները՝ ձեր սերվերը տեղադրելու համար: Մեր թիմը կհամոզվի, որ սարքավորումները աշխատում են ճշգրտորեն, վերահսկելու ենք ջերմաստիճանը և կատարենք անհրաժեշտ բոլոր ստուգումները: Սերվերների համար նախատեսված սկավառակների փոխարինումն ու ծրագրերի վերականգնումը կարող է կատարվել հեռակա կարգով:
Եթե ստանդարտ սակագները չեն համապատասխանում ձեր պահանջներին, մենք պատրաստ ենք առաջարկել ավելի հարմարեցված ծառայություններ՝ ձեր բիզնեսի կարիքներին համապատասխան, ինչպես նաև տրամադրել տեխնիկական աջակցություն ու խորհրդատվություն:
Սերվերի տեղակայումն իրականացվում է հաշված ժամերի ընթացքում: Մենք արագորեն ստուգում ենք սարքավորումները և կատարում անհրաժեշտ տեղադրումը տվյալների կենտրոնում: