Վեբ հոսթինգ Եվրոպայում

Առավելությունները

Ամբողջական SSD լուծում

Ձեր բոլոր ֆայլերը, օպերացիոն համակարգը և տվյալների բազան տեղակայված են գերարագ SSD սկավառակների վրա

Հիմքում CloudLinux ՕՀ

Cloudlinux նվազագույնի է հասցնում կիսովի հոսթինգի թերությունները, միաժամանակ նոր բարձունքի է հասցնում անվտանգությունը և կայունությունը

Հարմար է ծրագրավորողներին

Հարմարավետ ղեկավարման վահանակ, SSH հասանելիություն, GIT, API և շատ ավելին

Անվճար SSL

Բոլոր կցված, կայանված դոմենները և ենթադոմենները ավտոմատ ստանում են անվճար ssl վկայագիր

Գերարագ

10 Gbps ինտերնետին միացումը, հզոր սերվերները, ssd-ն և cloudlinux համատեղ Ձեր կայքի պարունակությունը հասցնում են Ձեր օգտատերերին անհավատալի արագությամբ

Լավագույն օգնություն

Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին որակյալ տեխնիկական աջակցում երեք լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն): Աջակցման հայտերը վերահսկվում են 24 ժամ շարունակ

140-ից ավել ծրագրերի արագ տեղակայում

Առանձին տվյալների բազա ստեղծելու և տեղակայման համար անհրաժեշտ քայլերն իրականացնելու անհրաժեշտություն այլևս չկա։ Մեր համակարգը կօգնի Ձեզ մկնիկի ընդամենը մի քանի հարվածի շնորհիվ տեղակայել ամենահայտնի բլոգ, ֆորում, վիկի և էլ-կոմերցիայի համար նախատեսված ծրագրերը։

Անվտանգ և կայուն հոսթինգ

Մեր անվտանգության համակարգերը աշխատում են շուրջօրյա, որպեսզի Ձեր ռեսուրսները պաշտպանված լինեն վնասակար ծրագրերից(malware), իսկ ֆիլտրման հզոր համակարգերը մշակում և կասեցնում են անցանկալի հարձակումները։

Անվճար տեղափոխում այլ Հոսթինգից

Բարձրակարգ սպասարկումը, անվտանգության համակարգերը, լավագույն տեխնոլոգիաները մեզ հետ համագործակցելու ցանկություն առաջացրեցի՞ն:
Մենք անվճար և շատ արագ կտեղափոխենք Ձեր կայքը։

Ցանկանու՞մ եք ավելի շատ հզորություն

ծանոթացեք մեր էնթերպրայզ փաթեթեներին

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է հոսթինգը ու ինչու՞ է այն անհրաժեշտ:

Հոսթինգը ծառայություն է, որը թույլ է տալիս տեղադրել և պահպանել ձեր կայքը կամ ինտերնետային հավելվածը սերվերում: Դա անհրաժեշտ է, որպեսզի ձեր կայքը հասանելի լինի ինտերնետ օգտագործողներին ցանկացած ժամանակ, ապահովելով կայքի աշխատանքը և տվյալների պահպանումը։

Որտե՞ղ և ինչպե՞ս կարելի է գրանցել հոսթինգ:

Հոսթինգ գրանցելու համար կարող եք այցելել REG.AM կամ այլ հայտնի հոսթինգ ծառայություններ մատուցող կայքեր։ Արդյունավետ և հուսալի հոսթինգ գտնելու համար ընտրեք ընկերություններ, որոնք առաջարկում են բարձրորակ սերվերներ, անվտանգության համակարգեր և արագ տեխնիկական աջակցություն։

Ինչպե՞ս ընտրել հոսթինգի փաթեթ:

Հոսթինգի փաթեթ ընտրելու ժամանակ պետք է հաշվի առնեք ձեր կայքի չափն ու պահանջները: Եթե ունեք փոքր բլոգ կամ անձնական կայք, կարող եք ընտրել համեստ փաթեթ, բայց եթե սպասվում է մեծ այցելություններ կամ տվյալների մեծ ծավալ, ապա անհրաժեշտ կլինի ավելի հզոր սերվերների ու ծառայությունների փաթեթ։

Ինչպե՞ս և ե՞րբ վճարել հոսթինգի համար:

Հոսթինգի վճարումները սովորաբար կատարվում են տարեկան կամ պարբերաբար, կախված ձեր ընտրած փաթեթից: Վճարումները կարելի է կատարել կրեդիտ քարտով, բանկային փոխանցմամբ կամ այլ առցանց վճարման համակարգերով։ Վճարումը պետք է կատարվի մինչև ծառայության ժամկետի ավարտը՝ խուսափելու ծառայության ընդհատումից։